News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

83 տարեկանում մահացել է իռլանդացի քաղաքական գործիչ եւ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Հյումը, հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով նրա ընտանիքին:

«Խորը ցավով հայտնում ենք, որ Ջոնը մահացել է այսօր առավոտյան կարճատեւ հիվանդությունից հետո»,-հեռուստաալիքը մեջբերում է քաղաքական գործչի հարազատների խոսքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:  

Ջան Հյումը ծնվել է 1937 թվականին Հյուսիսային Իռլանդիայի Լոնդոնդերի քաղաքում կաթոլիկների ընտանիքում: 1970 թվականին եղել է Սոցիալ-դեմոկրատական եւ լեյբորիստական կուսակցության հիմնադիրների թվում, 1979-2000 թվականներին եղել է կուսակցության առաջնորդը:

1998-ին Հյումը ստորագրել է Բելֆաստի խաղաղ համաձայնագիրը, որը սկիզբ է դրել Հյուսիսային Իռլանդիայում բողոքականների եւ կաթոլիկների միջեւ կոնֆլիկտի կարգավորմանը: Այդ տարի նա դարձել է խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր:

1979-ին նա ընտրվել է Եվրախորհրդարանի պատգամավոր, 1983-2005 թվականներին եղել է բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի անդամ, իսկ 1998-2000 թվականներին՝ Հյուսիսիռլանդական ասամբլեայի անդամ:

2004-ին Ջոն Հյումը հեռացել է քաղաքականությունից: Բացի Նոբելյան մրցանակից՝ նա ունի բազմաթիվ պարգեւներ , այդ թվում՝ Գանդիի անվան խաղաղության միջազգային մրցանակ: 2010-ին RTE-ի անցկացրած հարցման համաձայն՝ նա ճանաչվել է «մեծագույն իռլանդացի»:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ