News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանում օգոստոսի 1-ին քրոջը գլխատած 58-ամյա Վահրամ Մեժլումյանը Տավուշի մարզի Բերդ քաղաքից է, Բերդում դատաբժշկի սանիտար է եղել։ NEWS.am-ը զրուցեց Բերդի նախկին դատական բժիշկ Դավիթ Հարությունյանի հետ, որի սանիտարն է եղել Վահրամ Մեժլումյանը։

«Եղել է իմ սանիտարը։ Նորմալ մարդ է, երկար տարիներ միասին աշխատել ենք։ Ինքը շատ խելացի տղա է։ Վերջին տարիներին հաճախակի սկսեց ալկոհոլ օգտագործել ու ազատեցինք աշխատանքից, որովհետեւ արդեն աշխատանք ձախողում էր։ Իմ դուրս գալուց մոտ 2 տարի առաջ իրեն ազատել էին եւ շփում չենք ունեցել»,- պատմեց նա։

Հարությունյանն ասաց, որ Վահրամ Մեժլումյանը ամուսնացած է եղել ուկրաինուհու հետ, երեխա ունի, սակայն բաժանվել են, կինն էլ երեխայի հետ Հայաստանում չի բնակվում։

«Քրոջ հետ շատ լավ հարաբերություններ ուներ։ Իր քույրն էր իրեն պահում։ Հաճախակի էր այցելում քրոջը, քույրն էլ էր գալիս եղբոր մոտ մնում։ Մենք էլ ենք զարմացել, թե ինչպես կարող է նման բան տեղի ունենալ»,- ասաց նախկին դատական բժիշկը։

Մեր հարցին՝ արդյոք հոգեկան շեղումներ նկատվե՞լ է Վահրամ Մեժլումյանի մոտ, Դավիթ Հարությունյանն ասաց. «Ես իր մոտ հոգեկան շեղման երեւույթներ չեմ նկատել, նորմալ մարդ էր»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Ոստիկանության Էրեբունու բաժնի առջեւ, ծառայության մեկնող տեղի ոստիկանները, փողոցն անցնելիս նկատել են մի տղամարդու, ում ձեռքին ցելոֆանե տոպրակ է եղել: Ցելոֆանի վրա արնանման հետքեր են եղել, եւ ոստիկանները մոտենալով այդ քաղաքացուն, հարցրել են, թե ինչու են տոպրակի վրա արնանման հետքեր եւ ինչ է տեղափոխում, վերջինս պատասխանել է, թե՝ հեչ, բան ա, տանում եմ, գցեմ:

Ոստիկանները կասկածելով այդ տղամարդուն, ցելոֆանե տոպրակը բացել են եւ այնտեղ հայտնաբերել կանացի գլուխ։ Տղամարդուն անմիջապես վնասազերծել են եւ բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին:

Նշենք, որ գլխատված 1952 թվականի ծնված Մելանյա Մեժլումյանը, որը ապրում էր Նոր Արեշ 11 փողոցի տներից մեկում, Վահրամ Մեժլումյանի քույրն էր։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը, որը քննիչի որոշմամբ առգրավվել է եւ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Զարհուրելի սպանություն Երեւանում. տղամարդը դանակով գլխատել է 68-ամյա քրոջը եւ գլուխը տոպրակով փորձել թաքցնել (ֆոտո)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ