News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 20
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Պետական եկամուտների կոմիտե նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 2019 թվականի միջոցառումների կատարողականը:

Խորհրդակցության սկզբում ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկային ստվերի գնահատման և կրճատման, ՏՏ ենթակառուցվածքների կատարելագործման, հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների ամրապնդման, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված վարչարարության կազմակերպման, հարկային և մաքսային մարմինների կառավարման համակարգի կատարելագործման, միջազգային համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Ըստ կատարված աշխատանքների արդյունքների՝ 2019թ․ հարկ վճարողներին վերադարձված ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած, ԱԱՀ-ի փոխատուցվող գումարների մասով միասնական հաշվին մուտքագրված, ԱԱՀ-ի վերադարձի հաշիվներով և հիպոթեքային վարկի տոկոսների սպասարկման մասով վերադարձված գումարները 2019թ. կազմել է 171,1 մլրդ դրամ: 2018-ի սկզբին հարկ վճարողների նկատմամբ եղել է 275.7 մլրդ դրամ պարտք, որից անցումային գերավճարի գծով՝ 132.7 մլրդ դրամ և դեբետային գերավճարի գծով՝ 143 մլրդ դրամ: Տնտեսավարողների նկատմամբ պետության ունեցած պարտքերի վերադարձման լայնածավալ աշխատանքների շնորհիվ պարտքը նվազել է մոտ 200 մլրդ դրամով, 2020-ի հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 76,6 մլրդ դրամ:

Հարկային և մաքսային ընթացակարգերի բարելավման մասով՝ պետական սահմանի անցման կետերում մշակվել և ներդրվել են մաքսային հսկողության իրականացման ռիսկի պրոֆիլներ, ինչի արդյունքում սահմանին նվազել են հերթերը և սահմանահատման վրա ծախսվող ժամանակը: Մշակվել և ներդրվել է ռիսկերի կառավարման «խելացի համակարգ», որը հնարավորություն է տալիս ՀՀ սահմանով տեղափոխվող բեռների նկատմամբ մաքսային հսկողության ավելի ճկուն և արդյունավետ իրականացում։ Մասնավորապես` 2019թ. 2018թ-ի համեմատ էականորեն նվազել են ՀՀ սահմանով ներմուծվող բեռների նկատմամբ՝ մաքսային մարմինների կողմից իրականացվող բեռների ֆիզիկական զննման դեպքերը։ Դրանց տեսակակար կշիռը ներմուծման հայտարարագրերի ընդհանուր թվի մեջ 2018թ-ի 22%-ի փոխարեն 2019թ. կազմել է շուրջ 12%։

2019-ին հարկային մարմնի կողմից իրականացված համալիր հարկային ստուգումների քանակը 2018-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5.6%-ով: Իրականացված համալիր ստուգումների թվի կրճատման պայմաններում, արձանագրված լրացուցիչ պարտավորությունների գումարն աճել է 81.2%-ով, միաժամանակ աճել է նաև մեկ ստուգմանը բաժին ընկնող լրացուցիչ պարտավորության գումարը՝ 92.0%-ով: Էականորեն պարզեցվել է ԵԱՏՄ անդամ պետություններում հաշվառված անձնական տրանսպորտային միջոցների ՀՀ սահմանահատման գործընթացը։

Հաշվետու ժամանակահատվածում մշակվել և ներդրվել են երրորդ անձանց վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ին տեղեկատվություն փոխանցելու երկու ՎԵԲ-ծառայություններ: Ստվերի կրճատման ցուցիչներ են նաև ՀԴՄ կտրոնների թվի ավելացումը և գրանցված աշխատողների թվի էական աճը: 2019 թվականի ընթացքում Հայաստանում տպվել է 120 մլն կամ 38%-ով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին, և 186 մլն կամ 74%-ով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2017-ին: Այդպիսով՝ 2018-ի համեմատ արձանագրվել է 345 մլրդ դրամի կամ 21.9%-ով ավելի առևտրաշրջանառություն, իսկ 2017 թվականի համեմատ՝ 529 մլրդ դրամի կամ 38%-ով ավելի առևտրաշրջանառություն:

ՊԵԿ իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019-ի ընթացքում պետական բյուջե է գանձվել 63,6 մլրդ դրամ, 2018-ին՝ 30,6 մլրդ դրամ, 2017-ին՝ 26,8 մլրդ դրամ։ Մասնավորապես՝ 2019-ի ընթացքում հարուցվել են 454 քրեական գործեր, քրեական գործի հարուցումը մերժվել է 276 որոշումներով: Հաշվետու ժամանակաշրջանում վերականգնվել է 11,9 մլրդ դրամ գումար, 55 քրեական գործով ավարտվել է նախաքննությունը, գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ

Էդվարդ Հովհաննիսյանի տեղեկացմամբ, Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինաշխատանքների առաջին փուլը կավարտվի առաջիկա ամսվա ընթացքում, իսկ երկրորդի աշխատանքները կմեկնարկեն 2021-ին ու կավարտվի նույն տարվա վերջին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՊԵԿ նախագահը ներկայացրել է նաև ՀՀ ՊԵԿ 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը:

Ամփոփելով, վարչապետը կարևորել է ՊԵԿ-ից կողմից ստվերի կրճատման, հարկային և մաքսային վարչարարության արդիականացման, կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի, սահմանային անցակետերում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ շարունակական ու հետևողական աշխատանքների իրականացումը: Կառավարության ղեկավարը նշել է, որ պատրաստվում է առաջիկայում այցելել սահմանային անցակետեր՝ գնահատելու նախորդ այցից հետո իրականացված աշխատանքները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած ճգնաժամային տարվան՝ կառավարությունը պետական բյուջեի եկամուտների մասով սահմանել է բարձր նշաձող և ՊԵԿ-ը պետք է անի ամեն ինչ՝ իր առջև դրված խնդիրները լուծելու նպատակով:

Վարչապետը կարևորել է նաև Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման վերաբերյալ կառավարության որոշումը, արտահանման և ներմուծման աշխատանքների՝ Գյումրի ուղղորդումը և հանձնարարել կենտրոնի շինաշխատանքների ուղղությամբ իրականացնել խիստ վերահսկողություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի սոցիալական թվերը․ թվեր, որոնք կապված չեն միմյանց հետ
2017թ․ մեր երկրում ընտանեկան և սոցիալական նպաստ ստանում էր 100 հազար 288 ընտանիք…
«Ժողովուրդ». Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն
Այսօր կարտոֆիլ վաճառվում է մեկ կիլոգրամը 80 դրամով, բայց գները մի փոքր կբարձրանան…
Ինչպիսի՞ն կլինեն այս տարի կաթի, մսի եւ կարտոֆիլի գները Հայաստանում. կանխատեսում
«Կառավարությունն այստեղ սխալ է թույլ տվել` նորմատիվներ չմշակելով...
Քննարկվել է հայկական միս-մսամթերքի Ռուսաստան արտահանումը վերականգնելու հարցը
ՍԱՏՄ ներկայացուցիչներն ընդգծել են, որ վերջին տարիներին պետությունը ակտիվ գործողություններ ու միջոցներ…
Դոլարն ու եվրոն թակնացել են
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Պատգամավոր Փաշինյանը ասաց՝ իր հաշվարկներով ճիշտը 2 դոլարն է. ցուցարար
Ակցիայի մասնակիցները համաձայն չեն կառավարության այն պատճառաբանությանը, թե թանկացումը օրենքի պահանջ է, և իրենք չենք կարող ոչնինչ անել...