News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը կարծում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը վերընտրվելու դեպքում կարող է ԱՄ-ը դուրս բերել ՆԱՏՕ-ից: Նա նման կարծիք է հայտնել գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում:

«ՆԱՏՕ-ից դուրսբերմանը հավանություն են տալիս մի քանի հանրապետականաններ, սակայն վերընտրումից հետո այդ բարիերը կհաղթահարվի: Եվ ո՞վ գիտի, թե ինչ կարող է նա անել երկրորդ ժամկետում»,-ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Բոլթոնը ԵՄ-ին խորհուրդ է տվել Թրամփի հաղթանակի դեպքում դիվանագիտական հարաբերություններ պահպանել Վաշինգտոնի հետ մեծամասամբ Կոնգրեսի միջոցով:

«Ներկայացուցիչների պալատն ու Սենատը կարող են նախագահի դեմ հանդես գալ: Եթե գործը հասնի ՆԱՏՕ-ից դուրսբերմանը, ապա դրան չեն աջակցի ո՛չ դեմոկրատները, ո՛չ հանրապետականները»,-ասել է նա:

Ըստ նրա՝ հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ նախագահի ամենահավանական թեկնածու է Ջոզեֆ Բայդենը, դեռ ոչինչ չեն նշանակում: «Երբեք չպետք է թերագնահատենք Դեմոկրատական կուսակցության՝ ընտրությունները պարտվելու ունակությունը»,-նկատել է Բոլթոնը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ