News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 24
USD
485.42
EUR
568.62
RUB
6.36
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Այլանդակություն եւ սրբապղծություն է, երբ ապրիլյան պատերազմը դասագրքերում լուսաբանելու համար մեզ մեղադրում են, այն էլ Ազգային ժողովի 2 պատգամավոր, 2 պատմաբան եւ 1 պետական գործիչ: Այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը՝ անդրադառնալով 2017 եւ 2019 թվականներին հրատարակված աղմկահարույց «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» գրքին, որի հեղինակներից են նաեւ ներկայիս իշխանական պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Սոս Ավետիսյանը, Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

«Այդ գրքում մասնավորապես ասվում է, մեջբերում եմ. «Ազգային ազատագրման այս պատմությունը հագեցած է միլիտարիզմի գաղափարախոսությամբ, զարմանալի է արագությունը, որով դասագրքի բովանդակությունը կլանում է ռազմատենչ բովանդակություն: Խոսքն այն մասին է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2016թ. ապրիլյան սրացումից ընդամենը մի քանի ամիս անց դասագրքերում ներառել ենք 2 էջանոց պատմվածք, որն ավարտվում է հետեւյալ արտահայտությամբ՝ Արցախյան պատերազմի այս փուլն ապացուցեց, որ հայ ժողովուրդն իր համախմբվածությամբ, զինվորի եւ բանակի կողքին կանգնելու պատրաստակամությամբ անպարտելի է եւ պատրաստ է միշտ ինքնակազմակերպվելու, զինվորագրվելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Հիմա տեսեք՝ մեղադրանք հայ հեղինակներին, որ էնքան միլիտարիստ ենք, որ ապրիլյան պատերազմից հետո սեպտեմբերին լույս տեսնող դասագրքերում լուսաբանել ենք այն: Այսպիսի բան մենակ թուրքը կանի, բայց սրա տակ հայերն էլ են ստորագրել: Հասկանում եք՝ մեզ սրա համար մեղադրում է 2 պատգամավոր, պետական պաշտոնյա, 2 պատմաբան»,- ասաց Արտակ Մովսիսյանը:

Նշենք, որ պատմաբանները ահազանգում են, որ Հայոց պատմության դասագրքերի չափորոշիչների մշակման հետևում կասկածելի թիմ է կանգնած: «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների դասավանդման համար ներկայացված նոր չափորոշիչները մշակած խմբի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանն է, որը պարզվում է՝ նաեւ 2017 եւ 2019թթ. հրատարակված «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» գրքի հեղինակներից է: Հետաքրքիր է, որ գիրքն այսքան ժամանակ գաղտնի է պահվել:

 

Տպել