News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 21
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Միջոցառումների կազմակերպման արգելքը հանգեցնում է այս ոլորտում «ստվերի» աճի, եւ որքան երկար է այն մնում արգելվածների ցուցակում, այնքան ավելի քողարկված միջոցառումներ կանցկացվեն:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռեստորանատեր, հասարակական սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը: «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ այսօր տեղի են ունենում հարյուրավոր «ստվերային» միոցառումներ: Սա տնտեսական գործունեության տեսակի սահմանափակումների օրինաչափ հետեւանք է: Հետեւաբար տրամաբանական կլիներ վերջ տալ այս պրակտիկային եւ անցնել տնտեսության վերականգնմանը»,- հավելեց նա։

Բարսեղյանը ափսոսանք հայտնեց, որ ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների քննադատությունը սուր է ընկալվում եւ երբեմն նույնիսկ քաղաքականացվում է: «Ցանկալի կլիներ, որ անցում կատարվեր համակարգային քննարկումներին եւ խնդիրների լուծման որոնումներին»,- նշեց փորձագետը: Ինչ վերաբերում է այն հարցերին, որոնք քննարկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, դրանք, ըստ ռեստորանատիրոջ, կապ չունեն բիզնեսին հուզող խնդիրների հետ: «ՀԿ-ն, որը ներկա էր Փաշինյանի հետ այս հանդիպմանը, չէր ներկայացնում բիզնեսի այն մասը, որը կապված է միջոցառումների կազմակերպման հետ: Շատ հարցեր չբարձրացվեցին եւ դեռեւս մնում են անպատասխան: Անհրաժեշտ է հստակ պարզաբանել, թե ինչպիսի օգնության, ինչ ժամկետների մասին է խոսքը: Մենք աջակցություն չենք խնդրում, մենք պահանջում ենք ռեստորանային բիզնեսի ազատականացում, իսկ օգնության մասին խոսակցություններն արդեն ուշացած բնույթ են կրում»,- պարզաբանեց Բարսեղյանը:

Նա բացատրեց, որ ինքը հանդիպել է էկոնոմիկայի նախարարի հետ եւ մանրամասն ներկայացրել է խնդիրը, այդ թվում՝ բիզնեսի համար ռիսկերի հետ կապված, որոնք պարունակում են հակաալկոհոլային եւ հակածխախոտային օրինագծերը: «Նախարարը ցանկություն հայտնեց քննարկումներ անցկացնել բարձրացված բոլոր հարցերի վերաբերյալ, սակայն ժամկետները դեռ հայտնի չեն: Նախատեսում եմ նաեւ հանդիպել էկոնոմիկայի փոխնախարարի հետ»,- եզրափակեց փորձագետը: Նշենք, որ Հայաստանում ռեստորանային բիզնեսի ոլորտը, մասնավորապես, միջոցառումների կազմակերպումը, կորոնավիրուսի համաճարակի պատճառով արտակարգ դրության ժամանակ արգելվածների շարքում է: Չնայած երկրի կառավարության կողմից մի շարք հակաճգնաժամային միջոցառումների ընդունմանը, որոնք ուղղված են այս ոլորտում սոցիալ-տնտեսական իրավիճակի մեղմացմանը, ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները պահանջում են վերացնել գործունեության սահմանափակումները:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացրել ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են ոլորտի խնդիրները եւ դրանց լուծման հնարավորությունները: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել քննարկումները մասնավոր հատվածի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել