News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բացահայտորեն կոչ է անում վերականգնել իսլամական պետությունը, հայտարարել է Frontier Alliance International (FAI) առաքելության նախագահ Դալթոն Թոմասը:

«Թուրքիայի նախագահը բացահայտորեն կոչ է անում վերականգնել Իսլամական պետությունը, վերականգնել իր հին սահմանները եւ նվաճել Երուսաղեմը: Երբ աշխարհը արթնանա կորոնավիրուսային քնից, մենք կբախվենք հարություն առած խալիֆաթի հետ»,- գրել է Թոմասը:

Անցյալ ամիս Էրդողանը ոչ միանշանակորեն հայտարարեց, որ սուրբ Սոֆիայի տաճարը բաց է մահմեդականներին երկրպագելու համար: Իր վերջին խոսքում Էրդողանն ասել էր, թե «Սուրբ Սոֆիայի հարությունը» «ոչ միայն մահմեդականների, այլեւ ուրիշների... բոլոր վիրավորվածների, ճնշվածների եւ շահագործվածների հույսի կրակի վերածնունդն է»:

Թոմասը իրադարձությունների զարգացումը որակել է որպես աշխարհիկ Թուրքիայի ոչնչացում:

«Սա իսլամական վերածնունդ է, որը տեղի է ունենում Թուրքիայի ներսում: Սա աշխարհիկ Թուրքիայի ոչնչացումը, ապամոնտաժումը եւ ապակառուցումն է, որը երկիրը վերադարձնում է իր սկզբնական ձեւավորմանը՝ որպես իսլամական պետություն, որը վերահսկում է Մերձավոր Արեւելքը»,- ասել է նա:

Խալիֆաթը իսլամական պետություն է՝ խալիֆի ղեկավարության ներքո: 400 տարվա ընթացքում՝ 1517-1924 թվականներին, խալիֆը նստած էր Ստամբուլում, մինչ ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը վերացրեց այդ պաշտոնը, հայտնում է The Washington Post-ը:

Թեեւ Էրդողանն ընտրվում է ժողովրդավարական ճանապարհով, նա իրեն պահում է որպես տիրակալ եւ չի հանդուրժում եվրոպական աշխարհիկությունը:

Թոմասն ասել է, որ FAI-ն շատ քննադատաբար է վերաբերել ինչպես Օբամայի, այնպես էլ Թրամփի վարչակազմին` Մերձավոր Արեւելքում Թուրքիայի էքսպանսիոնիստական նկրտումները ընդլայնելու եւ հանդուրժելու համար, ինչը բոլոր առումներով ջիհադ է:

«ԱՄՆ Պետդեպարտամենտում կան մարդիկ, ովքեր շատ ազդեցիկ դիրքեր են զբաղեցնում, ովքեր շատ նվիրված են Մերձավոր Արեւելքում Թուրքիայի տարածաշրջանային հավակնություններին՝ հանուն իրենց շահերի: Սա լուրջ խնդիր է»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ