News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 21
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Օկուպացված Հայաստանում օտարերկրյա գործակալական ցանցը թիրախավորել է մեր ինքնության սրբության սրբոցը` լեզու և պատմություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են

Վերջերս առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը խոսեց հայտնի ֆրանսիացի պատմաբան Մարկ Բլոկի «Պատմության ջատագովությունը կամ պատմաբանի արհեստը» աշխատության մասին` խորհուրդ տալով այս աշխատությունը ներառել պատմագիտական առարկաների բուհական ծրագրերում: Մարկ Բլոկի աշխատությունը պատմաբաններին սովորեցնում է ինչպես ուսումնասիրել և հետազոտել պատմությունը, ինչու է կարևոր լինել անաչառ և ինչպես կեղծիքն ու սուտը տարբերել ճշմարտությունից: Գիտե՞ք, թե Տեր-Պետրոսյանի հրապարակմանն ինչպիսի արձագանքներ եղան քաղաքական և կառավարչական շրջանակներից: Ոչ մի արձագանք, զրո ռեակցիա: Որովհետև թուրք ներողների ու թուրքի դեմ ծնկած «խաղաղասերների» ռեժիմը շատ ավելի «կարևոր» գործով է զբաղված` հայկական ինքնության հետ կապված առարկաները, այդ թվում և հայոց պատմությունը, հարմարեցնում է թուրք քիրվաների քիմքին: Օկուպացված Հայաստանում օտարերկրյա գործակալական ցանցը թիրախավորել է մեր ինքնության սրբության սրբոցը` լեզու և պատմություն: Պարտադրված այս պատերազմում հայերն իրավունք չունեն պարտվելու, հայերն իրավունք չունեն սերունդների անեծքի տակ մնալու: Նեոլիբերաստ աղբն ու թուքական գործակալան ցանցը ժամ առաջ ոչնչացնել է պետք: Կամ սրանք, կամ Հայաստանի Հանրապետությունը, երրորդ ճանապարհ չկա: Ազգային պետություն ունենալու ենք...»։

Տպել