News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չինական կողմը պատրաստվել է «ամենավատ սցենարին», որում չինացի բոլոր լրագրողները ստիպված կլինեն լքել Միացյալ նահանգները, այդ դեպքում Պեկինը պատասխան քայլեր կձեռնարկի, այդ թվում` Հոնկոնգում տեղակայված ամերիկացի լրագրողների դեմ, հայտարարել է Global Times-ի գլխավոր խմբագիր Հու Սիցզինը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հաշվի առնելով, որ ամերիկյան կողմը չի երկարաձգել վիզան չինացի լրագրողների համար, չինական կողմը պատրաստվել է ամենավատ սցենարին, որի դեպքում բոլոր չինացի լրագրողները ստիպված կլինեն լքել Միացյալ նահանգները: Այս դեպքում չինական կողմը պատասխան հարված կհասցնի, այդ թվում նաեւ` Հոնկոնգում տեղակայված ամերիկացի լրագրողներին»,- գրել է Global Times-ի գլխավոր խմբագիրը Twitter- ում:

Այս տարի հակասությունները սրվել են Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջև այն հարցի շուրջ, թե ինչպես են լրատվամիջոցները լուսաբանում կորոնավիրուսի համավարակը: Միացյալ Նահանգները պահանջել են, որպեսզի չինական մի շարք պետական ​​լրատվամիջոցներ կրճատեն ամերիկյան հողի վրա աշխատող լրագրողների թիվը, ինչը հանգեցրեց երկրից չինական լրատվամիջոցների 60 աշխատակիցների փաստացի վտարմանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ