News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Twitter ընկերությունը կարող է առնվազն 150 միլիոն դոլար տուգանք վճարել ԱՄՆ առեւտրային դաշնային հանձնաժողովին (FTC)` օգտատերերի անձնական տվյալները նպատակային գովազդի համար օգտագործման համար: Այս մասին երկուշաբթի հաղորդել է The Wall Street Journal-ն իր էլեկտրոնային տարբերակում:

Ըստ պարբերականի` ընկերությունը ստացել է  հանձնաժողովի` հուլիսի 28-ին կազմված բողոք հայցադիմումի նախագիծը: Փաստաթղթում նշվում է, որ 2013-ից մինչեւ 2019 թվականը Twitter-ն օգտագործել է անվտանգության նպատակով սոցցանցի օգտատերերի կողմից իրեն վստահված հեռախոսահամարներն ու էլեկտրոնային հասցեները: Հայցի լուծումը կարող է ընկերությանը 150-250 միլիոն դոլար տուգանք արժենալ, գրում է թերթը:

Twitter-ը մեղադրվում է 2011 թվականին ստորագրված անձնական տվյալների չբացահայտման մասին համաձայնագրի խախտման մեջ: Ընկերությունը պարտավորվել էր իր հաճախորդներին մոլորության մեջ չգցել այն հարցում, թե ինչպես է պաշտպանում օգտատերերի ոչ հանրային տեղեկատվության անվտանգությունը եւ գաղտնիությունը: Twitter-ը նաեւ պետք է հատուկ ծրագիր մշակեր, որը 10 տարի շարունակ ամեն տարի համաձայնագրին համապատասխանության աուդիտի անցկացում է նախատեսում: Ընկերությունում թերթին հաստատել են հայցադիմումի նախագծի ստացման փաստը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես հայտնել է Bloomberg-ը, FTC-ն ստուգումներ կանցկացնի Twitter- ի` նպատակ ունենալով պարզել 2009-ին էջերի զանգվածային կոտրման հանգամանքները: Չարամիտներն այդ ժամանակ, մասնավորապես, կարողացել էին կոտրել Բարաք Օբամայի էջը: Նա այդ ժամանակ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ էր, բայց դեռ չէր ստանձնել այդ պաշտոնը: Հաքերները նրա Twitter-ի էջին շարք հաղորդագրություններ էին տեղադրել: FTC-ն դեպքրի առթիվ հետաքննություն էր անցկացրել ընկերության նկատմամբ եւ պարզել էր, որ դրա աշխատակիցները բավարար ուշադրություն չեն դարձրել օգտատերերի տվյալների պաշտպանությանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ