News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 24
USD
485.42
EUR
568.62
RUB
6.36
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Անցած 24 ժամվա ընթացքում բուլղարացի բժիշկները երկրում կորոնավիրուսով վարակման 204 դեպք են գրանցել` 85-ով ավել, քան նախորդ օրը: Նաեւ մեկ օրում մահվան դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել` 16 մարդ: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասնում է 404-ի, երեքշաբթի հայտնել է Բուլղարիայի առողջապահության նախարարության միասնական տեղեկատվական պորտալը:

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 12159-ի, այդ թվում` 701 բուժաշխատող: 6 684 մարդ վերականգնվել է: Հոսպիտալներում կա 823 հիվանդ, նրանցից 43-ը ծանր վիճակում են, գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում: Երկրում ընդհանուր 4.137 կորոնավիրուսի ախտորոշման թեստ է անցկացվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երկրի հիվանդանոցներում բժշկական անձնակազմի լուրջ պակաս կա: Վարակման հիմնական օջախներից մեկը գտնվում է Վառնի թաղամասի ծերանոցում, որտեղ կորոնավիրուսով վարակված բժշկի հետ շփվելուց հետո վարակվել է 102 մարդ (բնակիչների գրեթե կեսը), այդ թվում` ինը աշխատակից:
Բուլղարիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը գրանցվել են մարտի 8-ին: Մարտի 13-ից մայիսի 14-ը երկրում արտակարգ դրություն էր գործում էր: Ներկայումս Բուլղարիայում պահպանվում է համաճարակաբանական արտակարգ ռեժիմը, որը երկարաձգվել է մինչեւ օգոստոսի վերջ: Երկրի բնակիչները պարտավոր են հեռավորություն պահպանել եւ պաշտպանիչ դիմակներ կրել փակ հասարակական վայրերում եւ տրանսպորտում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
25-րդ միջոցառումով աջակցություն կտրամադրվի զբոսաշրջային տրանսպորտային ընկերություններին
Տրանսպորտային ընկերություններին կտրամադրվի 2020 թվականի ապրիլի 1-ից սկսած չվճարված տոկոսագումարների 75 տոկոսի․․․
31 մլն դրամ կառավարությունից՝ խիստ վիճահարույց արդյունավետությամբ գովազդային արշավի համար
«Կրի՛ր, որ կրենք» կարգախոսով պաստառների տպագրության, տեղադրման...
Արքայազն Չարլզը «Մարշալի պլանի» կոչ է արել` բնության, մարդկանց եւ մոլորակի փրկության համար
Նրա խոսքով` առանց արագ եւ անհապաղ գործողությունների մենք աննախադեպ տեմպերով եւ մասշտաբով բաց կթողնենք վերականգնման եւ ավելի կայուն եւ ներառական ապագայի հնարավորությունների պատուհանը...
Օրերս կպարգևատրվեն 100-ից ավելի բուժաշխատողներ, այդ թվում՝ «Նորք» ինֆեկցիոնի ներկայացուցիչներ. վարչապետի խոսնակ
Գեւորգյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունից վարչապետի աշխատակազմը ստացել է կորոնավիրուսի դեմ պայքարում ներդրած ջանքերի համար…
ԵՏՀ-ում վստահ են ԵԱՏՄ երկրների համատեղ գործողությունների արդյունավետության մեջ կորոնավիրուսի երկրորդ ալիքի դեպքում
«Պլանն այդ թվում նաեւ մասնագետների համատեղ վերապատրաստում, բուժաշխատողների որակավորման բարձրացման դասընթացներ եւ շատ այլ միջոցառումներ է ներառում...
Պուտինը հայտնել է կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստանյութի առաջիկա գրանցման մասին
«Ի դեպ, շուտով կգրանցվի կորոնավիրուսի դեմ երկրորդ հակավիրուսային պատվաստանյութը...