News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գերմանիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքը, որի մասին փորձագետներն այդքան նախազգուշացնում էին, արդեն սկսվել է: Այս մասին երեքշաբթի Augsburger Allgemeine թերթին տված հարցազրույցում ասել է Marburger Bund  գերմանացի բժիշկների ասոցիացիայի նախագահ Սյուզաննե Յոնան:
«Մենք արդեն աճի (վարակման դեպքերի) երկրորդ ալիքն ենք տանում»,- ասել է Յոնան` նշելով, որ այն ավելի թույլ է, քան առաջին ալիքը մարտ-ապրիլին: Այնուամենայնիվ, վարակման նոր դեպքերի թիվը հետեւողականորեն աճում է, նշել է ասոցիացիայի ղեկավարը: «Սա մեծացնում է ռիսկը, որ մենք բաց կթողնենք հաջողությունները, որոնք ձեռք են բերվել մինչ այժմ Գերմանիայում»,- նախազգուշացրել է փորձագետը:

Marburger Bund-ի նախագահը հավաստիացրել է, որ գերմանական կլինիկաները պատրաստ են կորոնավիրուսի երկրորդ ալիքին, քանի որ այն աստիճանաբար է զարգանում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Երեքշաբթի օրվա դրությամբ Գերմանիայում համավարակի սկսվելուց ի վեր վարակվել է 211 281 մարդ: Նախորդ օրվա համեմատ վարակի դեպքերի թիվն աճել է 879-ով: Մինչ այժմ Գերմանիայում հիվանդության հետեւանքներից մահացել է 9 156 հիվանդ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ