News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Աննախադեպ իրադարձությունների շարանը հիմք է տալիս հայտարարել ուժեղ պետության այլընտրանք չունեցող դերի մասին ազգի կյանքում: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդին եւ Ազգային ժողովին ուղղված իր ուղերձում, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:

«Յուրաքանչյուր պետության եւ ամբողջ աշխարհի կյանքում երբեմն լինում են իրադարձություններ, որոնք աննախադեպ ազդեցություն են ունենում պատմության ընթացքի վրա: 2020 թվականը հագեցած էր մի շարք նմանատիպ իրադարձություններով: Եվ այսօր դրանք մեզ հիմք են տալիս հայտարարելու ուժեղ պետության այլընտրանք չունեցող դերի մասին ազգի կյանքում»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նախագահը նշել է, որ համավարակը հարյուր հազարավոր կյանքեր է խլել ամբողջ մոլորակի վրա, նավթի գները փլուզվել են, համաշխարհային տնտեսական ճգնաժամը վերադարձել է, բողոքի ցույցերի ալիքը եւ զինված բախումները ծածկել են աշխարհը, իսկ Եվրամիությունը քանդվում է: Եվ սա միայն սկիզբն է»,- ասել է նա:

«Հասկանալու համար, թե ինչ է կատարվում մեզ հետ, պետք է հասկանաք, թե ինչ է կատարվում մեր շուրջը: Աշխարհը գլոբալացվում է, պետությունների միջեւ փոխկախվածության աստիճանը կայուն աճում է: Համաշխարհային մարտահրավերներն ու սպառնալիքները բացասաբար են անդրադառնում բոլոր պետությունների վրա` առանց բացառության, այդ թվում` մեզ: Նույնիսկ եթե դրանց առաջացման բնույթը եւ պատճառները ծագել են մեր բելառուսական սահմաններից հազարավոր կիլոմետրեր այն կողմ»,- ասել է պետության ղեկավարը:

Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը գտնվում է Եվրոպայի կենտրոնում եւ բոլոր միջազգային խոշոր գործընթացների լիարժեք մասնակիցն է, երկիրը կապված է աշխարհի բոլոր տարածաշրջանների հետ ուժեղ առեւտրատնտեսական կապերով: «Այդ իսկ պատճառով մենք պետք է ստեղծված իրավիճակը դիտարկենք միջազգային հարաբերությունների համատեքստում,- պարզաբանեց նախագահը:- Մեզ համար ակնհայտ է, որ աշխարհն ավելի անկայուն եւ անկանխատեսելի է դառնում: Թե որքանովայսօր` ոչ ոք չի կարող կանխատեսել: Անցած տասնամյակների ընթացքում կուտակված պետությունների եւ դաշինքների միջեւ հիմնարար հակասությունները կոնֆլիկտային սուր փուլ են մտնում: Վերջին շրջանում միջազգային կարեւորագույն խնդիրներից ոչ մեկը վերջնականապես չի լուծվել»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ