News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ավազակությամբ զուգորդված սպանության եւ սուտ մատնության առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Մեղադրանք է առաջադրվել Հրազդան քաղաքի 19-ամյա բնակչին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի 19-ամյա բնակիչը, ունենալով ֆինանսական խնդիրներ, նախապես իմանալով, որ 66-ամյա համաքաղաքացին զբաղվում է արտարժույթի փոխանակմամբ եւ առավոտյան տանից դուրս գալիս՝ իր մոտ ունենում է գումար, ավազակությամբ գումար հափշտակելու նպատակով, 2019թ. նոյեմբերի 26-ին, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի շքամուտքում հարձակվել է վերջինիս վրա, որի ընթացքում ուրիշի գույքն ավազակությամբ հափշտակելու եւ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ իր մոտ գտնվող դանակով 6 հարված է հասցրել 66-ամյա տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, 19-ամյա երիտասարդը կատարել է սուտ մատնություն, մասնավորապես՝ գիտակցելով որ իր կողմից տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձին մեղադրել է վերը նշված առանձնապես ծանր հանցագործության մեջ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հրազդան քաղաքի 19-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 8-րդ կետով եւ 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ