News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մաշտոցի պուրակում հակաիրավական գործողությունները շարունակվում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:

Նրա խոսքով՝  փաստացի Երեւանում չկա տեղական ինքնակառավարման մարմին: Աշխատելու, կանաչապատումը մեծացնելու փոխարեն Երեւանի քաղաքապետարանը սկսել է ծառահատումներ իրականացնել: «Դրա փոխարեն նրանք սկսել են օգտագործել քաղաքային բյուջեն եւ այն ուղղել քաղաքապետարանի կարիքները հոգալուն՝ սուրճ, ընկույզ, «Բելոչկա» կոնֆետներ եւ այլ իրեր գնելուն: Եվ դա այն ժամանակ, երբ Երեւանի բնակիչը խնդիրներ ունի»,-ասաց Առաքելյանը:

Նա նաեւ հայտնեց, որ իրենք կադրեր ունեն, որտեղ երեւում է, թե ինչպես են քաղաքապետի հանձնարարությամբ փորում ծառերի արմատների շուրջ, եւ արդյունքում այդ ծառերը չորացել են: «Այժմ նրանք ասում են, որ առողջ ծառերը չորացել են, եւ դրանք պետք է կտրեն: Մենք հասկանում ենք, որ նրանք որոշել են շարունակել նախորդ իշխանությունների գործունեությունը: Օդում կախված տեղեկության համաձայն՝ Հայկ Մարությանն ամեն անօրինական շինարարության թույլտվության ու ծառահատման համար մեծ գումարներ է վաստակում»,-ասաց նա, որից հետո ներողություն խնդրեց եւ հստակեցրեց, որ խոսքը ոչ թե Հայկ Մարությանի մասին է, ում նա տվյալ դեպքում «պեշկա» է համարում, այլ ինչ-որ արտասահմանցու մասին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ