News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի գործի նյութերը տրամադրվեն նրա համար հասանելի լեզվով: Փաստաբանը թվարկել է այն խախտումները, որոնց հետ բախվել է իր պաշտպանյալը քննության ընթացքում:

Նախեւառաջ, խոսքը Խաչատուրովի կողմից գրավոր հայերենի վատ տիրապետման մասին է եւ նրա, թե ինչպես է քննչական մարմինը կատարել մեղադրյալին իր համար հասկանալի լեզվով մեղադրանքի բովանդակության մասին տեղեկացնելու իր պարտավորությունները` տրամադրելով գործի նյութերի անվճար թարգմանությունը:

Մեղադրյալների իրավունքներն ամրագրված են նաեւ միջազգային կոնվենցիաներով: «Սակայն նախաքննական մարմինը չի կատարել այդ պարտավորությունը»,- շեշտել է փաստաբանը:

Քանի դեռ պարոն Խաչատուրովն իրեն հասանելի լեզվով չի ծանոթացել առաջադրված մեղադրանքին, նա չի կարող արտահայտել իր դիրքորոշումը, նշել է փաստաբանը` հավելելով, որ իր վարքագծով հետաքննությունն արդեն իսկ Խաչատուրովին զրկել է քննարկվող հարցերի վերաբերյալ իր կարծիքը հայտնելու եւ իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունից: Այսինքն, խախտվել է Յուրի Խաչատուրովի արդար դատաքննության եւ պաշտպանության իրավունքը, արձանագրել է փաստաբանը:

Մերժման դեպքում (գործի ծավալը շատ մեծ է) փաստաբանը խնդրել է տրամադրել միայն հաճախորդի դեմ առաջադրված մեղադրանքի հիմքերի թարգմանությունը:

Ընդհանուր առմամբ Խաչատուրովին էլեկտրոնային տարբերակով  փոխանցվել է 76 հատոր: Սակայն քննչական մարմինը մերժել է թարգմանության տրամադրման պահանջը: Քննչական մարմնից չի եղել նաեւ թարգմանիչ տրամադրելու առաջարկ: Մերժում ստանալով` փաստաբանը բողոքարկել է որոշումը դատախազությունում, որտեղ հայցը եւս անհիմն են համարել: «Մենք չպետք է խնդրենք, ՀՀ-ն է  մեղադրանք առաջադրել, պարտավոր է հետեւել օրենքի կատարմանը»,- շեշտեց փաստաբանը` հավելելով, որ միայն մեղադրական եզրակացությունն է ստացվել ռուսերենով: Փաստաբանը նշեց, որ ռուսերենով խափանման միջոց ընտրելու որոշումը չի ներկայացվել:

Ինչպես եւ սպասվում էր, դատախազ Պետրոս Պետրոսյանը չհամաձայնեց միջնորդության հետ` չնայած Յուրի Խաչատուրովի իրավունքների ակնհայտ խախտմանը: Փոխարենը, Պետրոսյանը սկսեց դատողություններ անել տերմինաբանության մասին: Ավելին, ըստ նրա, նախաքննական մարմինը տրամադրել է անհրաժեշտ նյութերի թարգմանությունը, փաստաբան եւ թարգմանիչ է տրամադրել, կատարել է իր բոլոր պարտավորությունները եւ մեղադրյալի իրավունքների ոտնահարման մասին խոսք լինել չի կարոց: Նույն կարծիքին է նաեւ դատախազ Գեւորգ Բաղդասարյանը:

Տուժած կողմի ներկայացուցիչները եւս կարծում են, որ պահպանվել են պահանջվող բոլոր ֆորմալությունները:

Կողմերին լսելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց միջնորդությունը` հայտարարելով, որ քննությունը պարտավոր չէ ամբողջությամբ տրամադրել գործի թարգմանությունը: Ինչ վերաբերում է մեղադրանքի հիմքերի հետ կապված որոշ փաստաթղթեր տրամադրելու պահանջին, քանի որ փաստաբանը չի նշել, թե կոնկրետ ինչ է անհրաժեշտ, ապա դատարանն այս դեպքում եւս չի կարող բավարարել միջնորդությունը: Միակ բանը, որը պարզ է դատարանի համար, այն է, որ Խաչատուրովին չի տրամադրվել խափանման միջոց ընտրելու որոշման թարգմանությունը, եւ պատրաստ է ուղղել տհաճ սխալը: Այսպիսով, հայտը մասնակի կբավարարվի: Փաստաբանը առարկեց` հայտարարելով, որ նա պահանջում է մեղադրանքի հիմքերի վերաբերյալ փաստաթղթերը, եւ դատարանը, իր որոշմամբ, վկայակոչելով թարգմանչին, այնուամենայնիվ, սահմանափակում է գրավոր փաստաթղթերին ծանոթանալու Խաչատուրովի իրավունքները: «Այս ամենը հիմք է տալիս կարծել, որ բոլոր գործողություններն ուղղված են նրան, որպեսզի Յուրի Խաչատուրովը չկարողանա իրացնել իր իրավունքները, իսկ դատարանը սուբյեկտիվ վերաբերմունք է ցուցաբերել, ինչը հիմք է տալիս դատավորի բացարակման համար»,- ասաց փաստաբանը:

Յուրի Խաչատուրովը նշեց, որ դատարանն ինքը պետք է որոշի, թե որ փաստաթղթերը պետք է թարգմանվեն: Ըստ նրա` իրեն պետք է պատրաստվել հանդիպմանը, հիշել, թե ինչ է տեղի ունեցել այս կամ այն ​​օրը 12 տարի առաջ` պաշտպանվել կարողանալու համար: Առանց գրավոր նյութերի դա անհնար է, եւ փաստաբանն այստեղ չի կարող օգնել իրեն: «Դատելով նրանից, թե ինչ որոշումներ եք Դուք, հարգելի դատավոր, կայացնում հորս գերեզման այցելելու վերաբերյալ, Դուք կանխակալ որոշումներ եք կայացնում: Ես չեմ հասկանում, թե ինչու եք Դուք այդքան վատ ինձ վերաբերվում»,- ասաց Յուրի Խաչատուրովը: Ընդ որում, նա հիշեցրեց, որ իրեն անհիմն մեղադրանք է առաջադրվել դավադրություն եւ 15 տարվա ազատազրկում ենթադրող հոդվածով (իսկ նախագահին տեսել եմ փետրվարի 23-ին եւ հետո դատարանում), իսկ հիմա դատարանը նաեւ զրկում է պաշտպանվելու հնարավորությունից:

Փաստաբան Արամ Վարդեւանյանը շեշտեց, որ Հայաստանում կարելի է մատերի վրա հաշվել գնդապետ-գեներալներին: «Յուրի Խաչատուրովն իր կյանքը նվիրել է բանակաշինությանը: Եվ միակ պահանջը նյութերի տրամադրումն էր: Մի՞թե մեր պետությունը չէր կարող այդպիսի «բեռ» վերցնել իր վրա»,- ասաց փաստաբանը, բայց այդ պահին նրան ընդհատեց Սեդա Սաֆարյանի հիստերիկ առարկությունը:

Նիստին կրկին տասնհինգ րոպեանոց ընդմիջում հայտարարվեց:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ