News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բելառուսը որեւէ մեկի դեմ որեւէ մեկի հետ ընկերություն չի անում, այլ հավատարիմ է բազմավեկտոր եւ կանխատեսելի արտաքին քաղաքականությանը: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր բելառուս ժողովրդին եւ Ազգային ժողովին ուղղված իր ուղերձում, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:

Պետության ղեկավարը նշել է, որ այսօր առեւտրային հակամարտությունները տեղափոխվում են քաղաքական եւ ռազմական հարթություն` գործոն դառնալով առանձին երկրներում ներքին ապակայունացման զարգացման գործում: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Միացյալ Նահանգները մտել են բողոքի անդադար բողոքարար տուրբուլենտության փուլ, Չինաստանում բռնկվել է Հոնկոնգը, իսկ հարեւանությամբ Թայվանը սկսել է ակտիվորեն վերազինվել: Հակասությունները սրվել են Հարավչինական ծովի շրջանում, որտեղ նավթի եւ գազի հսկայական պաշարներ կան: Բռնկվել է Հնդկաստանի եւ Չինաստանի սահմանը: Ինքն իրեն պաշտպանելու համար Չինաստանը ստիպված է ուժեղացնել իր ռազմական շինարարությունը: Կայծ է առաջացել նաեւ Հնդկաստանի եւ Պակիստանի սահմանի վրա` միջուկային զենք ունեցող երկրների, հավելել է երկրի նախագահը:

«Մենք կրկին անկայունության բոցավառող օջախներ են տեսնում Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում: Կրքեր են բռնկվում Իրանի, Վենեսուելայի, Սիրիայի եւ այլ երկրների հետ կապված, որոնք իրենց անկախ, ազատասեր քաղաքականություն են թույլ են տալիս: Հետխորհրդային տարածքում եւս տասնամյակներ շարունակ մենք չենք կարողանում լուծել բազմաթիվ հին հակամարտություններ` Մերձդնեստրը, հակասությունների կովկասյան կծիկը, հայ-ադրբեջանական հակամարտությունը: Ավելին, ստացանք նաեւ Ուկրաինան»,- եւս մի քանի օրինակ նշեց Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նախագահն ընդգծել է, որ Բելառուսն այսօր գտնվում է այս աշխարհաքաղաքական բեկվածքի վրա, եւ, ապրելով սեփական խելքով, այն միակ հանգիստ օղակն է Եվրասիայի կենտրոնում: «Եվ Ռուսաստանը վախենում է մեզ կորցնել, չէ որ մեզանից բացի նա իսկապես մոտ դաշնակիցներ չունի: Եվ Արեւմուտքը վերջերս սկսել է ավելի ու ավելի առարկայական հետաքրքրություն ցուցաբերել մեր հանդեպ: Եվ Չինաստանը լրջորեն ապավինում է իր ընկերոջ կայունությանը: Բոլորը գիտեն մեր պատասխանը. Բելառուսը որեւէ մեկի հետ որեւէ մեկի դեմ ընկերություն չի անում: Մենք կողմ ենք բազմավեկտոր, հետեւողական, կանխատեսելի արտաքին քաղաքականությանը»,- ասել է Լուկաշենկոն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ