News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ամուլսարում ապօրինիություն իրականացնողները բռնության կոչեր են անում և հրահրում սադրանքներ, նրանց են միացել նաև Երևանից տարբեր շահագրգռվածություն ունեցող կասկածելի, այդ թվում` ծայրահեղական խմբեր, օրինակ Սասնա ծռերը:

Ամուլսարում երկու տարվա անարգել ապօրինությունից իրենց անպատիժ զգացող խմբավորման անդամներն անցել են բացահայտ սպառնալինքների և բռնության հրահրման։ Այսօր «Լիդիան Արմենիան» իր տարածքից հեռացրել է երկու տարի այնտեղ ապօրինի տեղակայված վագոն-տնակները։ Այսօրվա իրադարձությունները ս մեկ անգամ ապացուցում են, որ ապօրինություն իրականացնողները չեն ներկայացնում համայնքը, և այս խմբավորման միակ ապավենը մնացել է բռնությունն ու սադրանքները։

Կից տեսանյութում այս երկու տարվա ընթացքում անպատիժ ապօրինությամբ համայնքի հազարավոր բնակիչներին օրինական աշխատանքից և եկամուտի աղբյուրներից զրկած խմբակի անդամներից մեկը սպառնում է «արյունահեղությամբ» և «սպանությամբ»։ Նաև հրահրում է սադրանքների` կոչ անելով ներգրավել կանանց ու երեխաներին։ Երևանից ժամանած մեկ այլ խումբ ակնհայտ սադրանք է իրականացնում Ամուլսարի տարածքում՝ վնասելով «Լիդիանի» գույքը։

«Լիդիանը» չի տրվելու այս սադրանքներին և կոչ է անում համայնքների բնակիչներին զերծ մնալ օրինախախտների հետ բախումներից։ Իրավապահ մարմիններին կոչ ենք անում ապահովել տարածքում օրինականության վերականգնումը, կարգի հրավիրել սպառնալիքներ ու բռնության կոչեր անող խմբավորմանը, այլապես հնարավոր անցանկալի զարգացումների, այդ թվում համայնքում հնարավոր բախումների պատասխանատվությունը կրելու են իրավապահ մարմինները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ