News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ Կոտայքի մարզպետի կողմից ՀՀ գլխավոր դատախազին գրություն է հասցեագրվել մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավարի կողմից Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի զբոսայգու տարածքն ապօրինաբար, հանցավոր մեխանիզմների կիրառմամբ օտարելու վերաբերյալ: Այդ մասին դիմումներ են ստացվել նաեւ մի քանի քաղաքացիներից: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ մարզպետի գրությունը եւ դիմումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու եւ ընթացքը լուծելու համար:  

ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավարը իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ խախտելով օրենսդրության եւ կառավարության համապատասխան որոշման պահանջները, 2010թ. սեպտեմբերի 16-ին հաստատել է բնակելի տների եւ սպասարկման օբյեկտների կառուցման նպատակով աճուրդով օտարվող Աբովյանի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող՝ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի ¼ հասցեում գտնվող 782,3 քառակուսի մետր մակերեսով` հողամասը որպես հասարակական գործառական նշանակություն ունեցող տարածք, թեպետ այն 2006թ. ՀՀ կառավարության կողմից հաստատված Աբովյան քաղաքի գլխավոր հատակագծով հանդիսանում է կանաչապատ գոտու՝ զբոսայգու մաս:

Այնուհետեւ նշված հատակագիծը ներկայացվել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանում, որի աշխատակիցները չեն կատարել լրացուցիչ ստուգումներ՝ պարզելու ներկայացված հատակագծում նշված հողամասի իրական նպատակային նշանակությունը: Նշված հասցեի կադաստրային ծածկագիրը փոփոխվել է մեկ այլ ծածկագրով եւ, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, 2010թ. սեպտեմբերի 28-ին Աբովյան համայնքի անունով կազմվել եւ հանձնվել  է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայագիր՝ նշված հողամասը ներկայացնելով որպես հասարակական կառուցապատման նշանակություն ունեցող հողատարածք:

2011թ. մարտի 25-ին Աբովյան համայնքի նախկին ղեկավարը, հանդիսանալով աճուրդը կազմակերպող լիազորված մարմնի ղեկավար եւ աճուրդի կազմակերպիչ, չարաշահելով պաշտոնեական դիրքը, աճուրդի կազմակերպման գործընթացի իրականացումը հանձնարարել է օգնականին, իսկ վերջինս էլ  կազմակերպել եւ անցկացրել է կեղծ աճուրդ: Այսինքն «Հողային օրենսգրքի» 68, 69-րդ հոդվածների պահանջները ձեւականորեն պահպանելով՝ իբրեւ թե աճուրդի հայտ ներկայացնելուն եւ անցկացմանը մասնակցել են մեկից ավելի անձինք: Այդ մասին կազմվել են կեղծ պաշտոնական պաստաթղթեր, մինչդեռ իրականում միայն շահագրգիռ անձի մասնակցությամբ եւ առանց երկրոդ անձի իրականացվել է աճուրդ, որի ընթացքում կեղծվել է նաեւ պաշտոնեական փաստաթղթերում երկրորդ մասնակցի ստորագրությունը։

Վերը նկարագրված գործողությունների հետեւանքով համայնքը զրկվել է կանաչապատ գոտի՝ զբոսայգին տնօրինելու, այլ շահագրգիռ  անձանց մասնակցությամբ համայնքային սեփականության աճուդն իրականացնելու եւ իրական  արժեքով այն օտարելու հնարավորությունից: Իսկ 3.539.125 դրամ կադաստրային արժեքով  զբոսայգու տարածքը օտարվել է 1.858.100 դրամով՝ արդյունքում համայնքի համար առաջացնելով ծանր հետեւանքներ։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են ծանր հետեւանքների առաջացմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, դրան օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դրան օժանդակելու եւ ծանր հետեւանքների առաջացմամբ պաշտոնեական անփութության հանցագործությունների հատկանիշների մասին վկայող տվյալներ՝ ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով, 38-314-րդ հոդվածով եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ