News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի բանկային պամտության մեջ առաջին անգամ հայկական բանկի պարտատոմսերը ցուցակվել են Ռուսաստանում: Յունիբանկի 10-րդ թողարկման 5,25% եկամտաբերությամբ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ներառվել են Մոսկվայի բորսայի ցուցակման երրորդ հարթակում: Պարտատոմսերով առևտուրը կսկսվի ս.թ. օգոստոսի 4-ից (ISIN – AMUNIBB2AER2):

Յունիբանկը Ռուսաստանում ցուցակման մասին որոշում է կայացրել՝ հաշվի առնելով ռուսաստանյան ներդրողների մեծ հետաքրքրությունը բանկի դոլարային պարտատոմսերի նկատմամբ: Մոսկվայի բորսայում երկրորդային ցուցակումը հնարավորություն կտա ռուսաստանյան ներդրողներին ձեռքբերել հայաստանյան բանկի կողմից թողարկված պարտատոմսեր պարզեցված ընթացակարգով՝ առանց Հայաստանում բանկային կամ արժեթղթերի հաշիվներ բացելու: Անհրաժեշտ է պարզապես հաշիվ ունենալ ՌԴ Ազգային հաշվարկային դեպոզիտարիայում կամ վերջինիս պահառուներից մեկի մոտ:

«Մոսկվայի բորսան ակտիվորեն զարգացնում է հարաբերությունները ԵԱՏՄ երկրների  շուկայի մասնակիցների հետ՝ հաստատելով տարածաշրջանային ներդրումային կենտրոնի իր կարգավիճակը: Մոսկվայի բորսայում շրջանառվող արժեթղթերի թվում են Բելառուսի պետական ​​և կորպորատիվ պարտատոմսերը, ղազախական թողարկողների արժեթղթերը: Երկրորդային ցուցակման շնորհիվ Յունիբանկը ռուսական ներդրողներին կներկայացնի իր արժեթղթերը, ինչը կարող է հետագայում հնարավորություն տալ իրականացնել նաև պարտատոմսերի առաջնային տեղաբաշխում:  Ներդրողները, իրենց հերթին, ստանում են նոր արժութային գործիք և հնարավորություն են ունենում կատարել ներդրումների դիվերսիֆիկացում», - ասաց Մոսկվայի բորսայի թողարկողների հետ աշխատանքի գծով տնօրեն Աննա Վասիլենկոն:

Պարտատոմսերի առաջնային ցուցակումը կատարվել էր Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX):  Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս, արժեկտրոնային եկամուտը վճարվում է եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի  ազդագիրը   և թողարկման ավելի մանրամասն պայմանները հրապարակված են այստեղ:

«Մեր պարտատոմսերը մեծ հետաքրքրություն են առաջացրել ներդրողների լայն շրջանակի մոտ նաև Հայաստանից դուրս: Այս գործիքը հիանալի տարբերակ է ցածր ռիսկայնությամբ ներդրումների համար: Յունիբանկը նախաձեռնել է այս նախագիծը, և Ռուսաստանի և Հայաստանի բորսաների հետ համատեղ մեծ աշխատանք է կատարել՝ դրանով իսկ ընդլայնելով կապիտալի շուկայի զարգացման հնարավորությունները: Վստահ ենք, որ մեր պարտատոմսերը բավարարում են ռուսաստանյան ներդրողների պահանջներին և այս շահավետ առաջարկից կօգտվեն մեծ թվով գնորդներ, որոնք ցանկանում են պահպանել և մեծացնել իրենց կապիտալը: Չէ որ Յունիբանկի պարտատոմսերը եկամտաբեր են, ապահով և ունեն բարձր լիկվիդայնություն», -  նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Կարևորելով Յունիբանկի պարտատոմսերի ցուցակումը Մոսկվայի ֆոնդային բորսայում՝ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշեց. «Սա պատմական իրադարձություն է Հայաստանի կապիտալի շուկայի համար։ Առաջին անգամ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված արժեթղթերը ցուցակվում են նաև արտասահմանյան բորսայում։ Եվրասիական տնտեսական միությունում 2025թ․ նախատեսվող միասնական ֆինանսական շուկայի ձևավորմանն ընդառաջ Հայաստանի ֆոնդային բորսան և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան կապիտալի շուկայի շահագրգիռ մասնակիցների հետ ակտիվ համագործակցության արդյունքում ստեղծել են հնարավորություն՝ մեծացնելու թողարկող ընկերությունների միջազգային ճանաչումը, արժեթղթերի շրջանառությունը, փոխցուցակման (cross listing) միջոցով ներգրավելու ներդրումներ ռուսական շուկայից։ Հուսով ենք, որ այս հնարավորությունից կօգտվեն Հայաստանի ֆոնդային բորսայի մյուս անդամները նույնպես»։

Յունիբանկի պարտատոմսերը կարող են ձեռքբերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Պարտատոմսերի առքուվաճառքի գնանշմամբ զբաղվելու է  GX2 միջազգային խմբի կազմում ընդգրկված «Ջի Էքս Թու Ինվեստ» (GX2 Invest) ընկերությունը:

«Ռուսաստանյան շուկայում մանրածախ ներդրողներին հասանելի բարձր եկամտաբերությամբ դոլարային պարտատոսմերը շատ քիչ են: Այժմ ռուսաստանյան ներդրողների մեծ մասը կարող է գնել և վաճառել Յունիբանկի պարտատոմսերը Մոսկվայի բորսայում՝ մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է ընդամենը 100 դոլար: Մենք շատ ուրախ ենք, որ Յունիբանկը, լինելով Հայաստանի առաջատար բանկերից մեկը, վստահել է մեզ իր պարտատոմսերի գնանշումը», - նշեց «Ջի Էքս Թու Ինվեստ» ընկերության գլխավոր տնօրեն  Իրակլի Կիրիյան:

Ֆիզիկական և իրավաբանական անձանց հետաքրքրությունն այս ներդրումայն գործիքի նկատմամբ պայմանավորված է նաև Յունիբանկի բարձր հեղինակությամբ: Հայաստանի յուրաքանչյուր երրորդ աշխատող քաղաքացին Յունիբանկի հաճախորդ է: Բանկը հանդիսանում է մանրածախ բանկային շուկայի առաջատարներից մեկը: POS-վարկերի քանակով 2019թ.-ի չորրորդ եռամսյակում Յունիբանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցրել է առաջատար դիրք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
Ամենաշատ