News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի ժեներալիտետի ղեկավար Քիմ Տորրան պահանջել է, որպեսզի Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը հրաժարվի գահից նրա հոր՝ Խուան Կառլոսի «փախուստից» հետո, ով կոռուպցիայի մասին գործի ֆիգուրանտ է, հաղորդում է Europe Press-ը:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Խուան Կառլոսը լքել է Իսպանիան եւ այժմ Դոմինիկյան հանրապետությունում է:

Տորրան նաեւ պահանջել է, որպեսզի Իսպանիայի կառավարությունը բացատրի, թե ինչպես է թույլ տվել, նպաստել եւ ողջունել նրա փախուստը:

Խուան Կառլոսը հրաժարվել է գահից՝ ի օգուտ իր որդու 2014 թվականի հունիսին, սակայն պահպանել է թագավորի տիտղոսը:

Մարտին Ֆելիպե VI-ը որոշում է ընդունել հորը զրկել թագավորական տան բյուջեից, ինչպես նաեւ հրաժարվել է ժառանգությունից:

Հունիսի սկզբին Իսպանիայի Գերագույն դատարանի դատախազությունը հետաքննություն է սկսել Խուան Կառլոսի նկատմամբ՝ կապված Սաուդյան Արաբիայում երկաթուղային ճանապարհի կառուցման համար պայմանագրեր կնքելու հետ: ՔՆնությունը նաեւ փորձում է հաստատել Սաուդյան Արաբիայի թագավորի շրջապատի կողմից Խուան Կառլոսին կաշառք տալու փաստերը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել