News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ընդդիմության ակտիվ եւ գրագետ քաղաքական գործողությունները կախված կլինեն նրա համապատասխան քայլերից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Նա նկատեց, որ ընդդիմադիր ուժերը կարող են ակտիվ գործել, սակայն դա չի նշանակում, որ նրանց գործողությունները որակյալ եւ գրագետ կլինեն: «Եթե նրանք գործեն ակտիվ, որակյալ եւ գրագետ, ապա ընդդիմադիր ուժերը կարող են հաջողության հասնել: Հակառակ դեպքում մենք հերթական անգամ միայն կլսենք «թեժ աշնան» մասին, եւ դրանով կսահմանափակվենք»,-նկատեց Բադալյանը:

Հարցին, թե արդյոք կուսակցությունից Սերգեյ Բագրատյանի հեռանալը որեւէ կերպ կազդի ընդդիմության գործունեության վրա, քաղաքագետը պատասխանեց, որ դժվարանում է հստակ պատասխան տալ:

«Մենք գիտենք, որ հիմնական աշխատանքը կարող է իրականացվել նաեւ խորհրդարանից դուրս: Իհարկե, խորհրդարանում եւս ինչ-որ բան կարող է տեղի ունենալ: Հիմնականում դա կապում են «Բարգավաճ Հայաստանի» գործունեության հետ, քանի որ «Լուսավոր Հայաստանը» Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակից հետո, մեղմ ասած, իրեն լավ չդրսեւորեց: Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին», կուսակցությունը կարող է որոշակի ակտիվ գործողություններ իրականացնել , եթե հայտնի դառնա, թե կոնկրետ ինչ է ցանկանում կուսակցությունը»,-պարզաբանեց Բադալյանը: Նա նկատեց, որ եթե կուսակցությունը հստակ չգիտի՝ ինչ է ցանկանում, եւ միայն քննադատում է գործող իշխանությանը, ապա պատգամավորների քանակն ոչ մի կերպ չի օգնի:

Մեկնաբանելով կառավարության գործունեությունը՝ Բադալյանը նշեց, որ երկու տարում նոր ծրագրեր մշակելու, տնտեսական զարգացման նոր հայեցակարգ ներկայացնելու փոխարեն, պայքարում է «Բարգավաճ Հայաստանի» դեմ եւ շատ ուրախ է, որ կարողացավ գոնե մեկ պատգամավորի հանել կուսակցության շարքերից: «Լավ, ենթադրենք ձեզ հաջողվեց մեկին հանել: Հետո՞: Ձեր խնդիրը կուսակցության դեմ պայքա՞րն է, թե՞ Հայաստանի զարգացումը: Կարեւոր է հասկանալ՝ ինչ ես դու ցանկանում եւ ուր ես շարժվում»,-նշեց քաղաքագետը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ