News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ոստիկանների օրինական պահանջը չկատարելու հիմքով ոստիկանը եւ քաղաքացիական հագուստով անձը բերման ենթարկեցին «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը։

Նշենք, որ Ամուլսարի պահապաններն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Ամուլսարում։ Ոստիկանները նրանց հորդորում են բացել Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը, սակայն քաղաքացիները ոստիկանների պահանջին չեն ենթարկվում։

Վարագյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում արեց. «Ինձ և Ռաֆայել Հովհաննիսյան բռնի ուժով բերման են ենթարկում Վայքի ոստիկանության բաժին»:

Նշենք, որ այս պահին իրավիճակը լարված է, բախումներ են տեղի ունենում ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ։ Բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ամուլսարի պահապանները հայտնել էին՝ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է ու փոխարենը դրել իրենցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ