News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լուսացույցի միջազգային օրը նշվում է օգոստոսի 5-ին՝ ի պատիվ 1914-ին տեղի ունեցած իրադարձության: Այդ օրը ամերիկյան Քլիվլենդ քաղաքում հայտնվեց ժամանակակից սարքերի առաջին նախնին: Այն կարմիր եւ կանաչ լապտերներ ուներ, իսկ երբ լույսը փոխվում էր, ձայնային ազդանշան էր տալիս:

Ի դեպ, ամենաառաջին լուսացույցը հորինել է բրիտանացի Ջեյ Նայթը՝ դեռ 19-րդ դարում: Այս սարքը 1868-ին տեղադրվել է Լոնդոնի խորհրդարանի մոտ: Երեք տարի անց դրա լապտերը պայթել է եւ վիրավորել ոստիկանության աշխատակցին: Դրանից հետո լուսացույցը մոտ 50 տարի մոռացության է մատնվել` մինչեւ 1910 թվականը, երբ մշակվեց եւ արտոնագրվեց առաջին ավտոմատ լուսացույցը՝ երկու գույնի լույսերով:

Եռագույն լուսացույցները, որոնք նման էին ժամանակակիցներին, առաջին անգամ տեսել են Դեթրոյթի եւ Նյու Յորքի բնակիչները՝ 1920 թվականին: Ժամանակի ընթացքում սարքերը հայտնի են դարձել Ամերիկայի եւ Եվրոպայի տարբեր քաղաքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ