News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» խմբակցությունում քննարկում չի եղել, թե այս անգամ ինչպե՞ս են քվեարկելու Արթուր Վաղարշյանի թեկնածությանը ՍԴ դատավորի պաշտոնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ հավելելով, որ անձնական տեսակետ այս հարցի շուրջ նախապես չունի։

Նշենք, որ Հանրապետության նախագահն այսօր Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը։ Հատկանշական է, որ նրա թեկնածությունը Նախագահն առաջադրել էր նաև 2019թ․-ին մայիսին, սակայն ԱԺ-ը 30 կողմ, 53 դեմ ձայների հարաբերկացությամբ նրան չընտրեց ՍԴ դատավոր։

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մեկ այլ անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ քվեարկությունը գաղտնի է լինելու, հետևաբար չի կարող տեսակետ հայտնել։

Մեր հարցին՝ այնուամենայնիվ կողմնորոշվե՞լ եք, թե ինչպես եք քվեարկելու, Նիկոլայ Բաղդասարյանն արձագանքեց․

«Բնական է, չեմ կողմնորոշվել, որովհետև նախ պետք է ընկալել, թե ինչ ծրագրերով է այդ մարդը ներկայանում, ի՞նչ փաստարկներ է ներկայացնում, որովհետև, եթե չեմ սխալվում, ևս մեկ անգամ նրա թեկնածությունն առաջադրվել էր նախագահի կողմից, և նախորդ անգամ բացասական ենք քվեարկել։ Նաև որոշակի խնդիրներ կան, ես այս պահին չեմ հիշում, բայց խնդիրներ կան, որոնք պետք է քննարկվի իր համապատասխանելիությունը չափանիշների հետ։ Ես ուղղակի այս պահին չեմ հիշում իր ստաժը, մնացած չափանիշները բավարարո՞ւմ են, թե՞ ոչ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ՍԴ դատավորի թեկնածուներ Արթուր Վաղարշյանի և Երվանդ Խունդկարյանի հետ խմբակցության հանդիպելուն, պատգամավորներն ասացին, որ նման հանդիպումը պարտադիր է խմբակցությունների հետ, և ակնկալվում է, որ առաջիկայում հանդիպում կլինի։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար կառավարությունն առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը, Դատավորների ընդհանուր ժողովը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը, իսկ ՀՀ նախագահն էլ Արթուր Վաղարշյանինը։ «Իմ քայլը» խմբակցությունը Վահրամ Ավետիսյանի հետ արդեն հանդիպել է։

Տպել
Ամենաշատ