News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեք տղամարդ փրկվել են խաղաղօվկիանոսյան փոքրիկ կղզուց այն բանից հետո, երբ նրանք ավազի վրա հսկայական SOS նշան են գրել, հայտնում է Yahoo News-ը:

Տղամարդիկ անհայտ կորել էին Միկրոնեզիայի արշիպելագում, երբ նրանց տագնապի ազդանշանը հայտնաբերվեց Պիկելոտ անմարդաբնակ կղզու վրա՝ ավստրալական եւ ամերիկյան ինքնաթիռների որոնողների կողմից, հայտնում են Ավստրալիայի պաշտպանության նախարարությունից:

Հուլիսի 30-ին տղամարդիկ Պուլավատից 7 մետրանոց նավով դուրս էին եկել եւ մտադիր էին 43 կմ անցնել մինչեւ Պուլապա կղզյակ, սակայն ճանապարհից շեղվել էին։

«Կանբերա» ռազմանավը, որը Հավայան կղզիներում ուսումնամարզական վարժանքից վերադառնում էր Ավստրալիա, ուղեւորվել է դեպի այդ տարածք եւ իր ուժերը միավորել Գուամից ամերիկյան որոնողների հետ։

Տղամարդիկ հայտնաբերվել են մոտ 190 կմ հեռավորությամբ այն վայրից, ուր ուղեւորվել էին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ