News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 28
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Քաղաքացիներից ստացված 5147 դիմում-բողոքներից 428-ը բավարարվել է, հարուցվել է 82 քրեական գործ, 1540 դիմումատուի տրվել է պարզաբանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը՝ նշելով, որ նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ քաղաքացիների ընդունելության թիվը մի փոքր նվազել է:

Բաղդասարյանը նշեց, որ մինչեւ արտակարգ դրությունը Դատախազությունում կազմակերպվել է  827 քաղաքացու ընդունելություն:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ի տարածման վտանգը եւ ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում ՀՀ դատախազության բոլոր կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումները (ներառյալ` ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը, Երեւան քաղաքի, մարզերի, Երեւան քաղաքի վարչական շրջանների, կայազորների զինվորական դատախազությունները) մարտից առժամանակ դադարեցրել են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների եւ (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։

«Բոլոր քաղաքացիներին դատախազների կողմից տրվել են պարզաբանումներ հեռախոսային կապի միջոցով: Չի եղել որեւէ քաղաքացի, որի բանավոր պահանջները անտեսվել են»,- ասաց նա։

Մեզ հետ  զրույցում գլխավոր դատախազի խորհրդականը նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազի, տեղակալների, դատախազության վարչությունների պետերի, նրանց տեղակալների, դատախազների մոտ կազմակերպվել է 116 ընդունելություն:

«Մյուս մասը կազմակերպվել է Զինվորական կենտրոնական դատախազության, կայազորների դատախազությունների, ինչպես նաեւ մարզերի, Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազություններում: Մարզերի դատախազություններում կազմակերպվել է 440 ընդունելություն, Երեւան քաղաքի վարչական շրջաններում` 160, ՀՀ զինվորական դատախազությունում 111»,-ընդգծեց Բաղդասարյանը:

Արթուր Բաղդասարյանը նաեւ տեղեկացրեց, որ այս պահին կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված դատախազ չկա, եղել են դեպքեր, սակայն առողջացել են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սպանդարյան գյուղի մոտ «Toyota Land Cruiser»-ը դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել․ կան զոհեր. 13-ամյա աղջիկը վիրավոր է
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևոր Աննա Ա․-ն (ծնված 2007 թ.) հոսպիտալացվել է Սիսիան...
Տաշիրում BMW-ն բախվել է խաչմերուկի մոտ գտնվող կրպակներից մեկին
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը...
Դալարիկ-Դվին ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է ավտոտնակին. Երկու կանանց դուրս են բերել մեքենայից
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը...
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է ուկրաինացիներին Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ
Ուզում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել Ուկրաինայի եղբայրական ժողովրդին…
Մահվան ելքով վրաերթ Երեւանում. 63-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է
Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ…
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երկաթուղային գծանցումում «Կամազ»-ը բախվել է ավտոմատ ուղեփակոցին
Բեռնատարի վարորդը, Գորիս քաղաքի բնակիչ Գ.Ա.-ն, անտեսելով լուսացույցի արգելող և ճանապարհային նշանները…