News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

360 հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որում երեւում է՝ ինչպես է Միխայիլ Խաչատուրյանը կշտամբում դուստրերին գետնին թափված աղբի համար: Քույրերի պնդմամբ՝ նրանք սպանել են հորը, քանի որ նա մշտապես ծաղրում էր իրենց:

«Եվ ամեն օր ես այսպես եմ ապրում: Ես այսպես ապրում եմ, ես հավաքում եմ…Այս կենդանիներն այսպես են ապրում: Այս կեղտոտ շները…»,-տեսանյութում ասում է Խաչատուրյանը եւ նկարում գետնին թափված շան մազերը, շանն ու դուստրերից մեկին, որը նստած է բազկաթոռի վրա:   

Հիշեցնենք, որ երեք քույրեր՝ Քրիստինան, Անգելինան եւ Մարիան, սպանել են իրենց հորը 2018 թվականի հուլիսի 27-ին: Աղջիկները դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան: Աղջիկները պնդել են, որ հայրը դաժան վերաբերմունք էր ցուցաբերում եւ բռնություն գործադրում նրանց նկատմամբ: Քույրերի պնդմամբ՝ Միխայիլը պահում էր նրանց որպես անձնական ստրկուհիներ:

Ավագ քույրերին՝ Քրիստինայի եւ Անգելինային, կդատեն ատենակալների մասնակցությամբ: Իսկ Մարիայի գործն առանձին է քննվում , քանի որ հանցանքի պահին նրա 18 տարեկանը չէր լրացել եւ նրան անմեղսունակ են ճանաչել:      

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ