News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ Ամուլսարում բռնի ուժ գործադրելով բերման են ենթարկել ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամու երեք տանկ ոչնչացրած, Մարտական Խաչի շքանշանակիր Ռաֆայել Հովհաննիսյանին: Այս առթիվ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բազմաթիվ օգտատերեր իրենց վրդովմունքն են հայտնում՝ գրառումներ կատարելով:

«Նիկոլի մլիցեքը բռնի ուժ գործադրելով, բերման են ենթարկել ապրիլյան պատերազմի հերոսներից մեկին, թշնամու երեք տանկ ոչնչացրած, Մարտական Խաչի շքանշանակիր՝ Ռաֆայել Հովհաննիսյանին։

Բնականաբար, սա անբարոյականություն է, բայց՝ նաև տրամաբանական, չէ որ Ռաֆայելը ազգի հերոսներից է, իսկ նիկոլի օրոք հերոսներին ձերբակալում են․․»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հրանտ Խալաթյանը:

 

«Ես վստահ եմ, որ ոստիկանները գերազանց գիտեն, թե ում են բերման ենթարկում։ Ու երբ իրենք նման կերպ ինքնահաստատվում են Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական մեդալակիր Ռոման Ամոյանի, մարտական խաչի շքանշանակիր Ռաֆայել Հովհաննիսյանին բերման ենթարկելիս, ինչ բնութագրում տաս։ Չնայած, ինչ վարչապետը, ինչ իր հրահանգները, ու հետևաբար՝ դրանց կատարումը…»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Մխիթարյանը:

«Ոստիկանները բերման են ենթարկել Մարտական խաչի ասպետ, համեստագույն մարդ, ապրիլյան պատերազմի հերոս, հակառակորդի 3 տանկ խոցած Ռաֆայել Հովհաննիսյանին։ Անգամ բերման ենթարկելիս ոստիկանները մի քիչ պետք է հարգանք դրսևորեն սեփական մարմնով հայրենիքը պաշտպանած տղերքի հանդեպ, ինչը կադրում չի երևում»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Թորոսյանը։

Նշենք, որ այս պահին Ամուլսարում լարված իրավիճակը շարունակվում է, ոստիկանները բերման են ենթարկել 10 քաղաքացու, այդ թվում՝ «Կանաչ ապագա» ՀԿ նախագահ Վահագն Վարագյանին։

Տպել
Ամենաշատ