News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի հետեւանքով մի քանի շենքեր են ավերվել, փլատակների տակ կարող են մարդիկ լինել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Կարմիր խաչի աշխատակիցը:

Բեյրութի նավահանգստի տարածքում ուժեղ պայթյուն է որոտացել, որին նախորդել է փոքր պայթյուն, հինգ րոպե հետո հայտնվել է սեւ եւ սպիտակ ծուխ, իսկ այնուհետեւ տեղի է ունեցել հզոր պայթյուն, ու կարմիր ծխի սյուն է բարձրացել դեպի երկինք: Էպիկենտրոնից մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինություններում պայթյունի ալիքը կոտրել է ապակիները:

«Կան բազմաթիվ վիրավորներ, առաջին հերթին ապակու պատճառով: Նավահանգստի մերձակայքում մի քանի շենքեր փլուզվել են, այնտեղ, մեր տեղեկություններով, կարող են փլատակների տակ մարդիկ լինել»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, Բեյրութի նավահանգստի մոտակայքում տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով վիրավորվել են քաղաքի տասնյակ բնակիչներ: Շտապօգնության մեքենաները վիրավորներին տեղափոխում են Զայթուն-բեյ տարածքից եւ հարեւան թաղամասերից, վիրավորումները հիմնականում բեկորային են։

Պայթյունի պատճառը, ըստ լիբանանյան լրատվամիջոցների, կարող էր պիրոտեխնիկայի պահեստներից մեկում բռնկված հրդեհը լինել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ