News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ցավով եմ արձանագրում, որ երկու տարիների ընթացքում քաղաքաշինության հետ կապված համակարգաստեղծ գործունեություն չի իրականացվել: Այս մասին ֆեյսբուքյան լայվով  ընթացքում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարությանը, թե Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասել է, որ երկու տարի է պաշտոնավարելու:

«Հիմա շատերը Մաշտոցի պուրակն են նկատել, բայց ես կրկնում եմ՝ այդպիսի օրինակները բազմաթիվ են քաղաքով մեկ և ցավալի է, որ պարոն Մեսչյանն առնվազն որոշակի դերակատարում է ունեցել այս գործընթացներում: Թե որքանով է այդտեղ խանգարող եղել քաղաքական իշխանության հանգամանքը, կդժվարանամ ասել, բայց իր դերակատարումը որպես գլխավոր ճարտարապետի բնականաբար մեծ է եղել : Ես անգամ չեմ ուզում խոսել մետրոյի կայարանի մասին, ճոպանուղու մասին»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Խաժակյանի խոսքով` երբ իրենք զգուշացնում էին, որ իրատեսական ուղի չեն մատնանշում  ծրագրերի իրականացման համար, իրենց ասում էին, որ «չուզողություն» են անում:

«Մեսչյանը պետք է դառնար այն լուսավոր օղակը քաղաքապետարանում, որը  մարդկանց հույսը պետք է արդարացներ, ինչը, ցավով եմ արձանագրում, երկու տարի անց չկա և գուցե  չկա, որովհետև իր համար հնարավոր չեղավ արդյունավետ աշխատանք կազմակերպել այս քաղաքային իշխանությունների, քաղաքապետի հետ: Համոզված եմ՝ շատ դեպքերում այն, ինչն իր համար ընդունելի չէր, նա դրա տակ ստորագրում էր, քանի որ կար քաղաքական որոշում  քաղաքապետի կողմից»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ