News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանն ասել է, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են, նախարարի խոսքը մեջբերում է LBC լիբանանյան հեռուստաալիքը:

Al Hadath հեռուստաալիքը չի բացառում, որ ծովային նավահանգստի տարածքին հրթիռային հարված է հասցվել: Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել պիրոտեխնիկայի պահեստում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բեյրութի ծովային նավահանգստի տարածքում, որը Լիբանանի ռազմածովային ուժերի բազայի մոտ է, ուժեղ պայթյուն է որոտացել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, պայթյունի ալիքը ցնցել է Լիբանանի մայրաքաղաքի բնակելի տարածքները: Փլուզվել են նավահանգստի մերձակայքում տեղակայված մի քանի շենքերի ճակատները, վնասվել են բնակելի շենքեր եւ գրասենյակներ:

Լիբանանի Կարմիր խաչի տվյալների համաձայն, քաղաքի տարբեր մասերից տասնյակ մարդիկ տեղափոխվել են հիվանդանոցներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ