News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ալավերդիում օրեր առաջ գործարկվել է նոր կարի արտադրամաս, որը բժշկական դիմակներ է կարտադրի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում  է կատարել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ու կարի արտադրամասից լուսանկարներ է հրապարակել, որում երեւում է, թե ինչ սանիտարահիգիենիկ պայմաններում է արտադրվում դիմակը:

«Կարի նոր արտադրամաս՝ Ալավերդիում

Ալավերդիում օրեր առաջ գործարկվել է նոր կարի արտադրամաս։ «Վիքս» ընկերությունն առայժմ ունի 26 աշխատակից։ Կան ընդլայնվելու ծրագրեր, որոնք ուղիղ կապված են պատվերների քանակի և ծավալի հետ։

Հնարավորը կանենք օրենքով սահմանված կարգով տնտեսվարողին աջակցելու համար։ Հուսով եմ և վստահ, որ նորաբաց ընկերությունում չի գործելու առանց աշխատակիցների գրանցման, աշխատավարձերի պարբերաբար ուշացումներով գործելու արատավոր պրակտիկան։ Այս մասով պատկան մարմինների կողմից իրականացվում է վերահսկողություն ամբողջ մարզով։

Նորաբաց արտադրամասը կարևոր է հատկապես համայնքը և քաղաքացիներին մեկ միավոր ձեռնարկությունից (Ալավերդու պարագայում՝ պղնձաձուլարանից) սոցիալ-տնտեսական անհամաչափ ու միակողմանի կախումից քայլ առ քայլ դուրս բերելու համատեքստում։

Հարստացեք և հարստացրեք։ Ի գո՛րծ»։

Գրառումը լայն արձագանք է գտել սոցիալական ցանցերում, օգտատերերը սկսել են քննարկել գործարանի սանիտարահիգիենիկ վիճակը:

«Կարելի է հանգիստ ասել որ վիրուսի 2-րդ, 3-րդ, 4-րդ ալիքներն ապահոված են։

Ու մարդկանց էլ ստիպում են սա կրել դեմքներին ինչ որ բանից պաշտպանվելու համար։

Ու սա դրված է պաշտոնական էջում, որպես ձեռքբերում, այսպիսի արտադրամասը ժամանակին փակում էին, հետն էլ միլիոններով տուգանք դնում անտիսանիտարիայի համար»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հակոբյանը ։

«Թե բա հպարտ եմ, դիմակի արտադրամաս եմ բացել, այ անուղեղ, կողքն էլ չմոռանաս դագաղի արտադրամաս բացել մի հատ, դրանք սաաաաղ նույն ժանրից են, վերջում էլ օրը երեք անգամ ծնկի գալ աղոթել հորինածդ Փրկիչին, որ քեզ հետը տանի էն աշխարհ, կպատվաստվես կգնաս, արխային, զոմբուլ, զոմբուլ, բայց էս աստիճան....

Բացածներն էլ հակահիգիենիկ ու փնթի, արտադրական մինիմալ նորմերը չպահպանող....ազգի դժբախտության վրա փող սարքողներ, տականք եք....»,- գրել է  ֆեյսբուքյան օգտատեր Գոհար Շահնազարյանը:

«Եվ էս դիմակը պիտի դրվի և վիրուսից պաշտպանի՞»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեեր Մարիամ Պետրոսյանը:

«Երևի աջակցելը դիմակների պարտադիր կրելը պետք է լինի։ Խեղճ ժողովուրդ»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Ալավերդյանը:

«Իմ գարաժը սրանից մաքուր ա»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր Նորիկ Հովակիմյանը:

«Անօդ տարածությունում այս մարդկանց աշխատացնելն աշխատանքային իրավունքի կոպտագույն խախտում է, էլ չասեմ, որ մեր վրա ծախում են դիմակ, որը կարված է այսպիսի սանիտարահիգիենիկ պայմաններում:

Ես ինձ համարում եմ քաղաքական առումով անտարբեր քաղաքացի, ում ուզում է թող պատկանի այս արտադրամասը, բայց այս արտադրանքն ուղղակիորեն իմ առողջությանը վնաս է:

Աններելի՛ է »,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր Նելլի Ավետիսյանը: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
ԵՄ-ը կկորցնի 2,2 մլրդ դոլար COVID-ի դեմ ժամկետանց դեղամիջոցի պատճառով
Եվրոպան COVID-ի պատճառով կկորցնի 2,2 մլրդ դոլար...
Ամենաշատ