News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լիբանանի նախագահ Միշել Աունը շուտով կգումարի երկրի Գերագույն խորհրդի արտակարգ նիստ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Manar հեռուստաալիքին:

Հանդիպմանը կքննարկվեն երեքշաբթի օրը Բեյրութի ծովային նավահանգստի մոտակայքում հզոր պայթյունի հետեւանքները, հայտնում է հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ Աունը հրահանգել է առողջապահության նախարարության հաշվին բժշկական օգնություն ցուցաբերել բոլոր տուժածներին, ինչպես նաեւ ժամանակավոր կացարաններ տրամադրել բոլոր այն քաղաքացիներին, որոնց տներն ու ունեցվածքը վնասվել են:

CNN-ը հայտնում է, որ Միշել Աունը զինված ուժերին հանձնարարել է պարեկություն իրականացնել տուժած տարածքներում եւ արվարձաններում՝ անվտանգության ապահովման նպատակով:

Բացի այդ, Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը, պայթյունի հետ կապված, օգոստոսի 5-ը հայտարարել է ազգային սգո օր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ