News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այն, որ արդեն երկու տարի՝ ավելի լավ երկրի խոստումով քանդում են ամեն բան, այն, որ սիրո և համերաշխության լոզունգներով երկիրը պառակտումի և հանրային անհանդուրժողականության խայտառակ մակարդակի են հասցրել, այն, որ «բարեփոխում»  խաբուսիկ լոզունգի տակ քանդում են մեր կրթության ազգային հիմքերը, այն, որ մարդու իրավունքների կեղծ շեշտադրումների տակ թիրախավորել են մեր ազգային ինստիտուտները՝ եկեղեցին, ընտանիքը, այն, որ կոռուպցիայի դեմ պայքարի ականջահաճո քողի ներքո նսեմացրել են ազատամարտն ու նրա հերոսներին, այն, որ «նոր Հայաստան» չքմեղանքի ներքո քանդում են պետական ինստիտուտները, զավթում դատական համակարգը, քանդում երկրի սահմանադրական հիմքերը՝ ակնհայտ է: Այս մասին Facebook-ի իր ջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը:

«ԴՈՒՔ ԸՆԴԱՄԵՆԸ ՎԱՐՁԿԱՆ ԷԻՔ

<<Ավելի բարեկարգ Երևան>> քողի տակ այլանդակվում է Երևանը: Այլանդակվում է ցինիկաբար, անդրդվելի, թքած ունենալով թե՛ ներկայի, թե՛ սեփական անցյալի վրա: Գնահատականներիս հերթական առիթը Մաշտոցի պուրակից պատկերներն են, որոնց բախվեցի գլխիս անակնկալ իջած եռացող ջրի պես:

Այն, որ արդեն երկու տարի՝ ավելի լավ երկրի խոստումով քանդում են ամեն բան, այն, որ սիրո և համերաշխության լոզունգներով երկիրը պառակտումի և հանրային անհանդուրժողականության խայտառակ մակարդակի են հասցրել, այն, որ <<բարեփոխում >> խաբուսիկ լոզունգի տակ քանդում են մեր կրթության ազգային հիմքերը, այն, որ մարդու իրավունքների կեղծ շեշտադրումների տակ թիրախավորել են մեր ազգային ինստիտուտները՝ եկեղեցին, ընտանիքը, այն, որ կոռուպցիայի դեմ պայքարի ականջահաճո քողի ներքո նսեմացրել են ազատամարտն ու նրա հերոսներին, այն, որ <<նոր Հայաստան >> չքմեղանքի ներքո քանդում են պետական ինստիտուտները, զավթում դատական համակարգը, քանդում երկրի սահմանադրական հիմքերը՝ ակնհայտ է:

Այս ամենն արվում է եհովայի վկայի համառությամբ և ամբարտավան մեծամտությամբ, պատմությունն ու իրողությունները երեսպաշտորեն խեղելով և դավադրաբար նենգափոխելով:

Միացրեք այս երկու տարիների դրվագներն ու մանրամասները և կտեսնեք, որ մեր տուն, մեր հասարակություն, մեր իրականություն բոլորովին այլ հանձնառությամբ էմիսարներ են մտել. երկրի ազգային դիմադրողականությունն ու արժեքային համակարգն է խաթարվում, իսկ հետո…հետոն արդեն հեշտ է և կանխատեսելի…

Այս նկարներում Մաշտոցի պուրակն է՝ 2012 թ. և մեր օրեր:

Գրեթե ամեն օր, երեք ամիս , 2012թ. ձմռան ցուրտ օրերին Մաշտոցի պուրակում էի/ ԱԺ պատգամավոր էի այն ժամանակ/՝ կանգնած ոստիկանների և ակտիվիստների միջև, կանգնած ակտիվիստների և բուդոզերի միջև՝ կանխելու բախումը և քանդումը: Այնտեղ էի, որովհետև համոզված էի, որ այգին պիտի այգի մնա, որ քաղաքին հանրային կանաչ տարածք է հարկավոր, այնտեղ էի, որովհետև համոզված էի, որ ակտիվիստների պայքարը արդար է:: Անգամ Վահան Հովհաննիսյանի հետ Կենտրոնի ոստիկանություն գնացինք՝ դուրս բերելու ակտիվիստների/ հիշում եմ Վահրամ Սողոմոնյանին, Անահիտ Մանասերյանին …/: Իհարկե, նրանք դուրս եկան ու, իբրև թե մեզ չնկատել-չբարևելով, շտապեցին Ազատությանը հարցազրույց տալ…

Այդ օրերին կազմակերպեցի ակտիվիստների և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդիպումը: Մասնակցում էին Կարինե Դանիելյանը, Անահիտ Բախշյանը, Սոնա Այվազյանը /Transparency International/, բնապահպաններ… Քննարկեցինք, մեր մոտեցումները փոխանցեցինք: Հաջորդ օրը պուրակ այցելեց Սերժ Սարգսյանն ու <<Տարոն ջան սիրուն չի >> եզրակացությամբ ավարտվեց պուրակի կառուցապատումը: Քաղաքն ունեցավ գեղեցիկ մի պուրակ: Իսկ պուրակը դարձավ քաղաքացիական պայքարի խորհրդանիշ…

Հիմա, պարզվում է իրավիճակ է փոխվել. ողջ պուրակը հիմնավոր կառուցապատվել է/առանց հանրային քննարկման/, ծածկվել ապագա սրճարաններով, կտրվել են ծառեր…

Եվ ու՞ր են բնապահպանները, ու՞ր են ակտիվիստները, ու՞ր են թմբուկով ու շուրջպարերով <<պայքարը>> թեժացնողները, քաղաքացիական հասարակությունը… Հայկո-Մկոներ, Արայիկ Հարությունյան, Արթուր Իսպիրյան, Արմեն Հովհաննիսյան, Գոհար Հայրապետյան, Արթուր Ավթանդիլյան, Արմեն Հովհաննիսյան, Վահրամ Սողոմոնյան, Անահիտ Մանասերյան, Գայանե Մելքոմ, Արսեն Կարապետյան, Իզաբելլա Աբգարյան, Տիգրան Խզմալյան… չեմ հիշում բոլորի անունները…Ու՞ր եք… Ի դեպ, նույնիսկ որոշ երկրների դեսպաններ այցելեցին պուրակ…

Հիշու՞մ եք՝ <<Մենք ենք տերը մեր երկրի>>, <<Դեմ ենք օտարալեզու դպրոցին>> և էլի ՀԿ-ներ..

Մոտ երեք ամիս պայքարում էի նրանց հետ և հավատում նրանց, ինձ վրդովվեցնում էր, երբ ակտիվիստներին և ՀԿ-ներին գրանտակեր էին անվանում…

Հիմա, երբ <<քաղաքացիական ակտիվիստների>> լռությունը զզվելիորեն բացահայտ է և աղմկող, կեցվածքը՝ պատեհապաշտական, համոզումները՝ դիպվածական, կրկնակի ստանդարտներով և պատվերով…, չեմ կարող չեզրակացնել՝ դուք ընդամենը վարձկան էիք, պետականության հիմքերը թուլացնող վարձկաններ…»:

Տպել
Ամենաշատ