News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Վայոց Ձորի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը Ամուլսարի պահապաններին եւ ակցիայի մասնակիցներին 5 րոպե ժամանակ տվեց՝ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը բացելու համար։

Նշենք, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված, կան բերման ենթարկվածներ։ Քիչ առաջ ակցիայի մասնակիցները փորձում էին տեղաշարժել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի կողմից Ամուլսարի իրենց վարձակալած տարածքում տեղադրված վագոն-տնակները։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ամուլսարի պահապանները հայտնել էին՝ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է ու փոխարենը դրել իրենցը:

Տպել
Ամենաշատ