News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նոր տեղեկացա Ջերմուկում տիրող իրավիճակից և թե որքան է «Լիդիան» ընկերության վարձու աշխատակիցներն անցել բոլոր սահմանները` կռվի բռնվելով ոստիկանության հետ և հայհոյելով պայքարողներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իշխանական պատգամավոր  Սոֆյա Հովսեփյանը:

«Նոր տեղեկացա Ջերմուկում տիրող իրավիճակից և թե որքան է «Լիդիան» ընկերության վարձու աշխատակիցներն անցել բոլոր սահմանները` կռվի բռնվելով ոստիկանության հետ և հայհոյելով պայքարողներին ։ Սա անթույլատրելի է և աններելի և պահանջում եմ նման ինքնակոչ պահնորդական կազմակերպություններին զրկել արտոնագրից, որոնք պարտավոր են լինել իրավապահ, բայց առաջինն են խախտում օրենքը։

Գրությունը ժամերի ընթացքում կուղարկվի ոստիկանություն, պահանջով ` խիստ մոտեցում ցուցաբերեն նմանատիպ կազմակերպությունների անօրինական գործողությունների նկատմամբ։

Հարգելիներս ամուր եղեք և ներողամիտ իմ բացակայության հանդեպ, քանզի բացակայությունս ոչ այլ ինչ է, քան հանգամանքներից բխող մեկուսացում(covid 19 չէ, դեռ դրան չեմ հասել )» ։

Տպել
Ամենաշատ