News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի կինը, դուստրը եւ խորհրդականները թեթեւ վնասվածքներ են ստացել Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հայտնում է Forbes-ը՝ վկայակոչելով Լիբանանի միջազգային ռադիոհեռարձակման ընկերությանը:

Պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել եւ զգացվել է Կիպրոսում: Լիբանանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստում ամոնիումի նիտրատ է պայթել: Ըստ որոշ տեղեկությունների՝ պահեստում տեղի է ունեցել կարճ միացում, որը հրդեհ է առաջացրել, որի հետեւանքով էլ նիտրատը պայթել է: Վերջին տվյալներով՝ մահացել է 50 մարդ, վիրավորվել է ավելի քան 2700 մարդ, երկրի իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել: Որոշ մարդիկ դեռ մնում են շենքերի փլատակների տակ: Տեղական հիվանդանոցները գերծանրաբեռնված են: Կարմիր խաչը կոչ է արել արյուն հանձնել՝ տուժածներին օգնելու համար:

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը օգոստոսի 5-ը ազգային սգո օր է հայտարարել: Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդը տեղի ունեցածը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հիրոսիմայում եւ Նագասակիում տեղի ունեցած ատոմային պայթյունների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ