News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Բեյրութի նավահանգստում երեկ՝ օգոստոսի 4–ին տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով մեծ վնասներ է կրել Բուրջ Համուդում գտնվող միակ հայկական ավիաընկերության՝ «Aircompany Armenia»–ի լիբանանյան գրասենյակը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

NEWS.am–ի հետ զրույցում ավիաընկերության Լիբանանյան գրասենյակի աշխատակիցներից Նազո Դեր-Սարկիսյանը հայտնեց, որ բարեբախտաբար պայթյունի պահին գրասենյակում մարդ չի եղել։

«Մեր հեռանալուց մեկ ժամ հետո է պայթյունը եղել, գրասենյակի ապակիներն ամբողջությամբ փշրվել են, գույքը վնասվել»,–ասաց Դեր-Սարկիսյանը՝ հավելելով, որ պայթյունի արդյունքում լուրջ վնասներ են կրել Բեյրութի գրեթե բոլոր հայկական կենտրոնները։

Պայթյունի հետևանքնով նյութական մեծ վնասներ է կրել Անթիլիասի Մայրավանքը։ Մասնավորապես վնասվել են Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական ու մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև «Կիլիկիա» թանգարանի դռները, ջահերը, պատուհանները։ NEWS.am–ի հետ զրույցում կաթողիկոսական փոխանորդ Պետրոս վրդ. Մանուէլյանը հայտնեց, որ Կաթողիկոսարանում գտնվող հոգևորականերից որևէ մեկը չի տուժել, քանի որ այդ պահին դրսում են գտնվել։

Պայթյունից անմասն չեն մնացել նաև ՀՅԴ Լիբանանի հաստատությունները, մասնավորապես «Շաղզոյեան» կենտրոնը, ՀՅԴ Բյուրոյի, Միջին Արեւելքի Հայ դատի գրասենյակները, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի գրասենյակը, «Ազդակ»-ի «Փյունիկ» սրահը, խորհրդարանի հայ պատգամավորների գրասենյակը:

Նշենք, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով վնասվել են բազմաթիվ շենքեր: Հաղորդվում է տների փլուզման եւ բազմաթիվ վիրավորների մասին: Լրատվամիջոցները հայտնում են 100–ից ավելի  զոհի մասին, մոտ 4000 մարդ վիրավոր է:

Նախնական տվյալներով պայթյունի հետևանքով հինգ հայ է մահացել՝ Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը,  բուժքույր Ջեսիկա Բեզջյանի, ով պայթյունի ժամանակ եղել է նավահանգստի մոտ գտնվող Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում և Ժագ Պարամագյանը, Դելիա Փափազյանը, Վարուժան Թոսունյանը։

Այսօրվանից Լիբանանում եռօրյա սուգ է հայտարարվել, իսկ Բեյրութը ճանաչվել է աղետի գոտի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Ամենաշատ