News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին նախագահի աշխատակազմից։

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում նաեւ մյուս փոխոստիկանապետ Տիգրան Եսայանի աշխատանքից ազատվելու մասին։

Մեզ նախագահականի աշխատակազմից հայտնեցին, որ ստացել են միայն Հայկ Մհրյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ առաջարկությունը։

Հիշեցնենք, որ Հայկ Մհրյանը իշխանափոխությունից հետո եղել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ապա կարճ ժամանակ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, որից հետո նշանակվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնում: Նա էր համակարգում արտակարգ դրության պայմաններում դրա կատարումն ապահովելու գործընթացը:

Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ