News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության անդամները մտադիր են հանրահավաք անցկացնել Մոսկվայում` ի պաշտպանություն Խաբարովսկի երկրամասի նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի, չորեքշաբթի օրը «Իմաստների տարածք» ֆորումի մասնակիցների հետ զրույցի ընթացքում հայտարարել է կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պաշտպանում ենք նրան, օգնում: Օգոստոսի 22-ին հանրահավաք ենք անցկացնում` ի պաշտպանություն Ֆուրգալի»,- ասել է նա: Ըստ Ժիրինովսկու` կուսակցությունը հանրահավաքն անցկացնելու տեղ ունի, նույնիսկ եթե մայրաքաղաքում գործող զանգվածային իրադարձությունների սահմանափակումները, որոնք սահմանվել էին կորոնավիրուսի տարածման կապակցությամբ, թույլ չտան ակցիա անցկացնել քաղաքի փողոցներում: Ժիրինովսկին այլ մանրամասներ չի ներկայացրել առաջիկա իրադարձության մասին, ինչպես նաեւ այն մասին` դրա անցկացման պաշտոնական հայտն արդեն ներկայացվել է, թե ոչ:

ՌԼԴԿ-ի առաջնորդը եւս մեկ անգամ շեշտել է, որ կուսակցությունում չգիտեին 2004-2005 թվականների իրադարձությունների մասին, որոնցում կարող էր ներգրավված լինել Ֆուրգալը:

Հուլիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել` վստահության կորստի կապակցությամբ Սերգեյ Ֆուրգալին տարածաշրջանի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Ժամանակավոր պաշտոնատար էր նշանակվել Միխայիլ Դեգտյարեւը, ով ղեկավարում էր Պետդումայի ֆիզիկական կրթության, սպորտի, տուրիզմի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովը: Նա, ինչպես եւ Ֆուրգալը, լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության, կուսակցության Գերագույն խորհրդի եւ Պետական ​​Դումայում դրա խմբակցության նախագահության անդամ է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեպտեմբերին ընտրությունները եւ 2024-ին նախագահական ընտրությունները կանցկացվեն օրենքին համապատասխան․ Պուտին
Ռուսաստանի բոլոր քաղաքական ուժերը, չնայած սոցիալ-տնտեսական խնդիրների նկատմամբ տարբեր մոտեցումներին․․․
Կրեմլը հայտնել է, որ Պուտինը չի խոսել 2024 թվականի ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Պուտինն այժմ աշխատում է սովորական գրաֆիկով․․․
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կոչ է արել ազատ արձակել Նավալնիին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին...
Հարյուրավոր բժիշկներ պահանջում են դադարեցնել Նավալնիին ծաղրելը
Գերմանիայից, Նորվեգիայից, ԱՄՆ-ից, Լատվիայից, Իսպանիայից, Շվեյցարիայից եւ աշխարհի այլ երկրներից, ինչպես նաեւ Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններից բժշկական համայնքի ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են ․․․
Կրեմլը մեկնաբանել է Լավրովի հնարավոր հրաժարականի մասին հրապարակումները
Տելեգրամյան ալիքներում լուրեր էին հայտնվել ՌԴ ԱԳՆ ղեկավարի պաշտոնի հավանական թեկնածուների վերաբերյալ․․․
Նավալնին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ խարդախության եւ դատարանին վիրավորելու գործով
«Վերջնականապես Նավալնուն նշանակել ինը տարվա ազատազրկում՝ խիստ ռեժիմի գաղութում, եւ տուգանք՝ 1,2 միլիոն ռուբլու չափով»,- դատավճիռը ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ