News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մի խումբ քաղաքացիներ այսօր՝ օգոստոսի 5-ին, բողոքի ակցիա են իրականացրել Առողջապահության նախարարության դիմաց՝ նախարար Արսեն Թորոսյանին մեղադրելով սխալ պատվաստանյութ Հայաստան բերելու համար, որը նրանց պնդմամբ ոչ թե կորոնավիրուսի դեմ է, այլ նպատակ ունի հայ ժողովրդին կոտորելու:

«Կամք» նախաձեռնության անդամներից Արթուր Ալեքսանյանը հայտարարեց, որ Արսեն Թորոսյանին հետաքրքիր չէ, թե ինչ պատվաստանյութ է պատրաստվում բերել Հայաստան.«Արսեն Թորոսյանը հանցագործ է, նրան հետաքրքիր չէ՝ դա ինչ պատվաստանյութ է»:

Ակցիայի մասնակիցներից Վահագն Չախալյանն էլ հավելեց, որ Հայաստանի իշխանությունները փոխանակ այսօր պայքարեն այդ վիրուսի դեմ, պայքարեն ադրբեջանական հարձակումների դեմ, մտածեն՝ ինչպես տեր կանգնեն լիբանանահայ համայնքին, փորձում են ճնշել այլ կարծիք ունեցողներին, ոստիկանական ուժի կիրառմամբ լռեցնել նրանց:

Նշենք, որ ակցիայի ընթացքում բերման ենթարկեցին «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանին ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար, ինչպես նաև  «Կամք» նախաձեռնության անդամներից Արթուր Ալեքսանյանին, ով ակցիայի ընթացքում վեճի բռնվեց ոստիկանի հետ, վերջինին ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին ոստիկանական բաժանմունք: Քիչ անց Վահագն Չախալյանի և ոստիկանության աշխատակիցներից մեկի միջև տեղի ունեցավ վեճ, ինչի հետևանքով վերջինս ևս բերման ենթարկեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ