News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Երեկ՝ օգոստոսի 4-ին Ամուլսարում Լիդիան ընկերության վարձած պահնորդական ընկերությունը ինքնակամ տեղահանել է Ամուլսարի պահապանների տնակներն ու նույն տեղում՝ Ջերմուկ մայրուղու ճամփեզրին, տեղադրել իր տնակները: Հիշեցնենք, որ երկու տարի անընդմեջ Ջերմուկի ու Գնդեվազի բնակիչները պահպանել են Ամուլսարը հանքարդյունաբերական ավերիչ ծրագրից հերթապահելով՝ դեպի Ամուլսար տանող ճանապարհներին և ապաստանել են այդ տնակներում։ Երեք դիմադրական կետերում էլ տնակները տեղադրված են ավտոմայրուղու եզրին՝ հանրային օգտագործման տարածքում և ծառայում են հանրային շահի պաշտպանությանը, այլ ոչ մասնավորի շահույթին։

Ամիսներ շարունակ Լիդիանը լրատվամիջոցներով, դատական համակարգին դիմելով և իրեն հասանելի այլ միջոցներով պնդում է, թե Ամուլսարի պահապանները ներխուժել են իր սեփականություն հանդիսացող տարածք է պետք է դուրս բերվեն այնտեղից: Նույն պնդումն արդեն որերորդ անգամ արել են նաև երեկվա ապօրինությունն արդարացնելու համար:

Զարմանալի է, որ ՀՀ Ոստիկանությունը, որն ամիսներ առաջ մեզ պաշտոնական գրություն է տրամադրել այն մասին, որ Ամուլսարի պահապանների տնակները չեն գտնվում Լիդիանի սեփականություն հանդիսացող տարածքում, որ տարածքում ներխուժում առկա չէ, որ կատարված գեոդեզիական հաշվումները վկայում են, որ մայրուղու եզերքի կոորդինատները, որոնց վրա տեղադրված են եղել պահապանների տնակները, Լիդիան Արմենիա ընկերության տարածքը չեն համարվում (կից տեսեք Ջերմուկի ոստիկանության բաժնի պաշտոնական նամակը 2020թ․ փետրվարին): Սակայն ինչ-ինչ կասկածելի գործընթացներ նախաձեռնելով, Լիդիանը կրկին սանտիմետրեր է հաշվել տվել և պետական սեփականություն հանդիսացող ավտոճանապարհի պաշտպանվող եզրը արձանագրել է տվել իբրև իր սեփական տարածք, որն էլ վկայակոչելով իրագործել է օգոստոսի 4-ի հակաիրավական գործողությունները։ Ի դեպ, Լիդիանն իր տնակները տեղադրել է ասֆալտապատ հատվածի ճիշտ եզրին, ավելի մոտ երթևեկելի մասին, ստեղծելով վթարային իրավիճակ, քան Ամուլսարի պահապանների տնակներն էին։

Շեշտում ենք, որ ընկերության տնակները տեղադրվել են հանրային նշանակության տարածքի՝ մայրուղու և հարակից տարածքի վրա, որոնց օգտագործման համար սահմանված են սահմանափակումներ։

ՀՀ հողային օրենսգրքի 17-րդ հոդ․ համաձայն․ «Հոդված 17. Տրանսպորտի օբյեկտների հողերը 1. Տրանսպորտի օբյեկտների հողեր են համարվում երկաթուղային, ավտոմոբիլային, օդային, խողովակաշարային տրանսպորտի օբյեկտների` երկաթուղային կայարանների, երկաթգծերի, երկաթուղային և ավտոճանապարհների, թունելների ու կամուրջների, ավտոկայանների, օդանավակայանների և այլ տրանսպորտային օբյեկտների կառուցման ու սպասարկման համար տրամադրված հողամասերը:

2. Տրանսպորտի օբյեկտների կառուցման և սպասարկման համար հողամասեր տրամադրելիս սահմանվում են պաշտպանական գոտիներ, որոնցում սահմանվում է հողերի օգտագործման ու դրա նկատմամբ սահմանափակումների կիրառման հատուկ ռեժիմ: Տրանսպորտային օբյեկտների հողերը չեն կարող սեփականության իրավունքով կամ վարձակալությամբ փոխանցվել այլ անձանց»։

ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդ․ համաձայն․ «Հոդված 60. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերը

Արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք` 10) զբաղեցված են ընդհանուր օգտագործման արոտավայրերով, անասունների անցատեղերով, ճանապարհներով, բնական ջրհորներով, աղբյուրներով և տեղական ինքնակառավարման մարմինների որոշմամբ, այլ օբյեկտներով. 11) ջրային օբյեկտների և ավազանների առափնյա շերտերի, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային, երկաթուղային ճանապարհների, խողովակաշարային և այլ տրանսպորտի համար առանձնացված շերտերի, էլեկտրահաղորդիչ գծերի, մայրուղային ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, գազատարների, ջրանցքների, ինչպես նաև դրանց հեռանկարային զարգացման համար առանձնացված (պահեստավորված) հողեր են»:

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդ․ համաձայն․ «ճանապարհի պաշտպանական գոտի` ճանապարհի երկու կողմերում դասավորված, որոշակի լայնությամբ և հատուկ օգտագործման պայմաններ ունեցող հողաշերտ»։ Նույն օրենքի 13-րդ հոդ․ համաձայն․ «2. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների չափերը, հաշված ճանապարհի առանցքից, սահմանվում են`

ա) 1-ին կարգի ճանապարհների համար` 70 մետր.

բ) 2-րդ և 3-րդ կարգի ճանապարհների համար` 50 մետր.

գ) 4-րդ կարգի ճանապարհների համար` 30 մետր»:

Եթե Ջերմուկի մայրուղու ճամփեզրը հանդիսացող հողերն ինչ-որ կերպ հայտնվել են Լիդիանի սեփականության ներքո, ապա դա ապօրինի է կատարվել. պետք է պարզել, թե ո՞ր պաշտոնյաներն են արել այս գործարքը, ու նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ հողերը պետք է վերադարձվեն հանրային նշանակության: Նորից ենք շեշտում Ամուլսարի պաշտպանությունը հանրային շահ է հետապնդում, իրականացվում է հանրային կոլեկտիվ ջանքով, ուստի ճամփեզրի գործածումը Ամուլսարի պահապանների կողմից արդարացված է, իսկ զավթումը Լիդիանի կողմից՝ ապօրինի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այդ քաղաքացու շուրթերով խոսել է «Լիդիանը». Սամսոնյանն արձագանքում է գնդեվազցիների մեղադրանքներին
Մենք որպես ԱԺ պատգամավորներ որեւէ լիազորություն չունենք հանքի շահագործման հարցում, այդ լիազորությունը…
Ամուլսարը չունի ոչ մի շոշափելի բնապահպանական խնդիր. Բնակիչների նամակը՝ ԱԺ պատգամավորներին
Ընդամենը երկու տարի առաջ մեր համայնքներում բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի հնարավորություն ունեինք։ Մենք ունեինք աշխատանք, Ամուլսարի շնորհիվ…
«Մի ֆինանսավորեք ցուցարարներին». Ամուլսարի հարակից համայնքների բնակիչների ակցիան ԱԺ-ի դիմաց
Ես երկու տարի չեմ աշխատել հանքում արդեն 3 մլն դրամ պարտք ունեմ, իսկ իրենք առանց աշխտելու կարողանում են իրենց ընտանիքը պահել…
Այս պահին ունենք Ջերմուկի կալանավորված 3 բնակիչներ, որոնց Երևանում մեղադրանքներ են առաջադրվում. Հայտարարություն
Հանդիպում ենք Ջերմուկի տաքսիների կանգառում, ժամը 17։00-ից սկսած...
Ամուլսարի ճակատագիրը որոշվել է դեռ 2018 թվականին․ Շիրակ Բունիաթյան
Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է նախ պահպանել մայր բնությունը, որը կվտանգվի․․․
Փաշինյանն ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր…