News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 20
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Մայիսի վերջից Հետաքննությունների դաշնային բյուրոն ներքին ահաբեկչության գործերով 300-ից ավելի հետաքննություն է սկսել եւ ձերբակալել մոտ 100 մարդու՝ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում, որը դարձել է Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ բողոքների կենտրոն: Այս մասին հայտարարել է Տեխասի Հյուսիսային շրջանի ավագ դաշնային փաստաբան Էրին Նիլի Քոքսը, ով արդարադատության նախարարությունում «հակակառավարական ծայրահեղականների» գործով նոր ձեւավորված աշխատանքային խմբի համանախագահն է, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Նա Կոնգրեսում օրենսդիրներին հայտնել է, որ առաջին հետաքննությունը սկսվել է մայիսի 28-ին, երեք օր անց այն բանից հետո, երբ աֆրոամերիկացի Ֆլոյդը մահացավ Մինեսոտայի Մինեապոլիս քաղաքում ոստիկանության կողմից կալանավորվելիս: Նրա մահը համաժողովրդական բողոքների հանգեցրեց:

Գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը արդարադատության նախարարության աշխատանքային խմբի ստեղծման մասին հայտարարել էր հունիսի վերջին՝ նշելով, որ «հակակառավարական ծայրահեղականները կատարել են աններելի բռնություններ՝ հասարակական կարգը խաթարելու համար»:

Աշխատանքային խմբին հանձնարարված է հավաքել «մանրամասն տեղեկատվություն այն անձանց, ցանցերի եւ շարժումների մասին, որոնք զբաղվում են բռնի հակակառավարական ծայրահեղական գործողություններով»: Խումբը բաղկացած է դատախազներից եւ ՀԴԲ գործակալներից, եւ դրա համանախագահներից է Նյու Ջերսի նահանգի դատախազ Քրեյգ Կարպենիտոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել