News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հերոսիմայի օրը, որը հայտնի է նաեւ որպես Միջուկային զենքի արգելման համաշխարհային օր, ամեն տարի նշվում է օգոստոսի 6-ին:

Հիշարժան, ծանր ամսաթիվը մեզ տանում է դեպի 1945-ի օգոստոսի պատմական իրադարձություններ, որոնք կապված են Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ:

ԱՄՆ-ում ատոմային ռումբի ստեղծումը եւ զանգվածային ոչնչացման զենքի այս տեսակի առաջին փորձարկումը 1945-ի հուլիսին Նյու Մեքսիկոյի փորձարկման վայրում մարդկության կյանքի նոր փուլի սկիզբը դրեց: Այսուհետ ոչ ոք չի կարող ապահովագրված լինել նոր զենքի կործանարար ուժից եւ դրա օգտագործման սարսափելի հետեւանքներից:

Հերոսիմայի օրը հիշարժան սգո օր է, որը նշվում է ամեն տարի Ճապոնիայում եւ ամբողջ աշխարհում: Դրա նախապատրաստումը սկսվում է շատ առաջ՝ Խաղաղության ամենամյա երթով, երբ մարդիկ Ճապոնիայի տարբեր նահանգներից շարժվում են դեպի Հերոսիմա: Երթն ավարտվում է քաղաքի կենտրոնում: Հերոսիմայում անցկացվում են ոգեկոչման արարողություններ, լռության րոպեներ, ծաղկեպսակների ու ծաղիկների տեղադրում քաղաքի կենտրոնում գտնվող հուշահամալիրին, որ կառուցվել է ի հիշատակ հարյուր հազարավոր մարդկանց, որոնք ողջ-ողջ այրվել են ատոմային փոթորկի հնոցում: Այստեղ, քաղաքի կենտրոնում, պահպանվել է պայթյունից հետո մնացած ավերակներով տարածքը, ինչպես նաեւ ստեղծվել է Խաղաղության պուրակ, որտեղ տեղադրվել է ռմբակոծության զոհերի հուշարձանը: Այն իրենից ներկայացնում է բետոնե վրան, որը կարծես ծածկում է զոհվածներին: Վրանի մոտ տեղադրված է հուշարձան՝ «Հանգիստ ննջեք, սխալը չի կրկնվի» մակագրությամբ: Դրա տակ կա զոհերի անուններով վահանակ: Հուշարձանի հարեւանությամբ գտնվում է Խաղաղության հուշահամալիրի թանգարանը, որը ներկայացնում է վիզուալ ցուցահանդես՝ լուսանկարչական նյութերով, մոմե քանդակներով, որոնք ցույց են տալիս ռմբակոծության սարսափները, շարքային քաղաքացիների անօգնականությունը, նրանց տանջանքները՝ ստացած վնասվածքներից եւ այրվածքներից:

Այստեղ, 1954-ին բացված այգում, տեղադրվել է նաեւ հիշատակի զանգ, որի զանգերը կոչ են անում ամբողջ աշխարհին հիշել մահացածներին եւ անել ամեն ինչ աղետի կրկնությունը կանխելու համար: Հերոսիմայի իշխանությունների կողմից 1985 թվականին Խաղաղության զանգ է նվիրաբերվել նաեւ քույր-քաղաք Վոլգոգրադին (Ռուսաստան): Այս զանգը կախված է Ստալինգրադի համայնապատկերային թանգարանում: Ամեն տարի ժամը 8։15-ին Վոլգոգրադում երեք անգամ հնչեցվում է այն՝ ի հիշատակ ատոմային ռմբակոծության զոհերի:

Հերոսիման դարձել է միջուկային զենքի օգտագործումից սարսափի եւ խաղաղության համար պայքարի խորհրդանիշ, իսկ Հերոսիմայի օրը սկսել է անվանվել Միջուկային զենքի արգելման համաշխարհային օր:

Ամեն տարի այս օրը աշխարհի շատ երկրներում իրականացվում են «ընդդեմ» միջուկային զենքի եւ «հանուն» աշխարհի խաղաղության բազմաթիվ միջոցառումներ: Հերոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծությունների տարելիցների կապակցությամբ անցկացվող միջոցառումներն այժմ ուղղված են նրան, որ նոր սերունդները կարողանան հասկանալ ատոմային աղետի զոհերի կողմից ապրած ողջ սարսափը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ