News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 23
USD
485.29
EUR
569.58
RUB
6.39
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Այսօր՝ օգոստոսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 17:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են KVZ մարդատար ավտոբուսն ու Toyota մակնիշի ավտոմեքենան:

Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով Toyota-ն կողաշրջվել է:

 Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2 –րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի տեսուչներ Քաջիկ Ղազարյանն ու Մանթաշ Հայրապետյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կթղմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է KVZ-ի վարորդը, որի մեջ եղել են ատոմային էլկետրակայանի՝ մոտ 40 աշխատակից և վարորդը, դուրս գալով հանդիպապաց երթևեկելի գոտի, փորձել է չթույլատրելի հատվածից շրջադարձ կատարել և վթարային իրավիճակ է ստեղծել Toyota-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Երջանիկ պատահականութուն է, որ ավտոբուսը չի շրջվել, իսկ եթե KVZ-ի վարորդը չխախտեր երթևեկության կանոնները, չփորձեր չթույլատրելի հատվածով շրջադարձ կատարել, ապա վթարը տեղի չէր ունենա:

Վթարի հետևանքով նաև վնասվել է նշված հատվածով անցնող «HouseNet» ինտերնետային կապը, սակայն նշված ընկերության աշխատակիցներն օպերատիվորեն ժամանել են և փորձում են կարճ ժամանակում կապը վերականգնել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ