News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 23
USD
485.29
EUR
569.58
RUB
6.39
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակումը մտահոգության տեղիք է տալիս, Ռուսաստանի ժուռնալիստների միությունում ուշադիր հետեւելու են իրավիճակին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԺՄ քարտուղար Թիմուր Շաֆիրը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է օրենք, որը սահմանափակում է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա, այդ թվում՝ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումները:

«Ցանկացած գործողություն, որը ուղղված է մեր լրագրող-գործընկերների աշխատանքի եւ իրավունքների ցանկացած սահմանափակմանը, չի կարող չանհանգստացնել: Եւ, համապատասխանաբար, Հայաստանի նախագահի ստորագրած օրենքը նման իրադարձությունների թվում է»,- ասել է Շաֆիրը:

Նրա խոսքերով՝ հարց է առաջացնում այնպիսի լրացուցիչ միջոցառումների նախաձեռնման անհրաժեշտությունը, ինչպիսիք են միջպետական համաձայնագրերը: Շաֆիրը նշել է, որ օպերատիվ կարգով դրանց կնքումը մինչեւ 2021 թվականի հունվարն ավարտելը բավական խնդրահարույց կլինի:

«Նաեւ այնքան էլ պարզ չէ, թե ինչու գործնական առումով չի կարող շարունակել գործել ԶԼՄ-ների հետագա լիցենզավորման պարզ սկզբունքը: Մենք ուշադիր կհետեւենք իրավիճակին»,- հավելել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ