News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ոստիկանության մեքենան անցել է Ամուլսարում ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկի ոտքի վրայով։

«Ոստիկանները թևերիցս քաշքշում էին, մեքենան անցնելուց չհասցրի էն կողմ գնամ, մեքենան եկավ առաջ ու կանգնեց, ոստիկաններից մեկը փորձում էր ոտքս հանել, չկարողացավ»,- ասաց քաղաքացին, որը նստած էր ճանապարհի վրա։

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը մոտեցավ մարզի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանին՝ հասկանալու, թե ինչու է ոստիկանության աշխատակիցը անցել քաղաքացու ոտքի վրայով.

«Խնդրում եմ՝ դրա վերաբերալ համապատասխան հաղորդում ներկայացնել։ Անզգուշաբար է դա կատարվել»,- ասաց Ազիզյանը եւ կիսատ թողելով զրույցը՝ հեռացավ։

Քաղաքացիներից մեկը դիմեց մարզի ոստիկանապետին. «Ժողովուրդն իրավունք ունի իր ձայնը բարձրաձայնելու։ Խնդրում ենք՝ մարզպետին հրավիրեք, Կառավարությունից մարդ հրավիրեք, որ սա հարթվի։ Մտածում եք, որ ծեծելով բերման ենթարկեցիք՝ այդ հարցը կլուծվի՞»։

Ազիզյանն ասաց, որ եթե քաղաքացին չի ենթարկվում, ապա հարկադրանքի միջոց է կիրառվում նրա նկատմամբ։

«Քաղաքացին ենթարկվելու համար, եթե դուք նշում եք օրինական պահանջ, ես գուցե լսեմ ձեզ, ձեր պահանջի մեջ չկա օրինականություն, ուստի մենք ձեզ չենք ենթարկվում եւ պատրաստ չենք ենթարկվելու այն մարդկանց, որոնք մեզ են ծառայում։ Այստեղ բռնություն մի սարքեք եւ մի խոչընդոտեք մեր պահանջին»,- արձագանքեց ակցիայի մասնակիցը։

Նշենք, որ Ամուլսարի երկրորդ հենակետի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Քիչ առաջ ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին։

Բերման ենթարկվելու պահին, երբ իրավիճակը լարվեց քաղաքացիներն իրենց ձեռքերը վեր բարձրացրին՝ որպես խաղաղության նշան։

Նշենք, որ ակցիայի մասնակիցները կանգնել էին ոստիկանական ավտոմեքնենարի առջեւ եւ թույլ չէին տալիս բերման ենթարկված ցուցարարներին տանել ոստիկանական բաժիններ։

Նշենք, որ ցուցարարները փակել են Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը։ Մարզի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը նրանց 15 րոպե ժամանակ էր տվել՝ ավտոճանապարհը բացելու համար։

Հիշեցնենք, որ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել  ու փոխարենը դրել է իրենցը:

Նշենք, որ երեկ առավոտից Ամուլսարում իրավիճակը լարված է եղել, ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներ են եղել, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի են ունեցել բախումներ։ Ակցիայի մասնակիցները փորձում էին տեղաշարժել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի կողմից Ամուլսարի իրենց վարձակալած տարածքում տեղադրված վագոն-տնակները։ Ակցիայի ընթացքում 14 քաղաքացի էր բերման ենթարկվել, որոնցից 4-ը խուլիգանության կասկածանքով. նրանք պահնորդական խմբից էին:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 20-ին հարուցվել էր քրեական գործ` Ամուլսարի հանքավայրի շահագործման հետեւանքով բնությանը հասցվող վնասի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու փաստով։

Նույն քրեական գործի շրջանակներում ավելի ուշ նշանակվեց նաեւ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համալիր փորձաքննություն, որի իրականացումը հանձնարարվեց «ԷԼԱՐԴ» ընկերությանը։

Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել է քրեական գործ` չարաշահումների եւ բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։

Կառավարության հրավերով հանքի տարածքում միջազգային բնապահպանական փորձաքննություն է իրականացվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանքը չի շահագործվի, քանի դեռ փորձաքննությունը դրական եզրակացություն չի տվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ