News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուս զինվորականները Սեւ ծովի չեզոք ջրերի վրա հայտնաբերել են երկու օդային թիրախ, որոնք մոտեցել են պետական սահմանին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով պաշտպանության նախարարությանը:

«Թիրախները գրավելու համար օդ է բարձրացվել Հարավային ռազմական շրջանի ՀՕՊ ուժերի Սու -27 կործանիչ»,- հավելել է գերատեսչությունը:

Ռուսական ռազմական ինքնաթիռի անձնակազմը օբյեկտները ճանաչել է որպես ԱՄՆ ռազմաօդային ուժերի RC-135 ռազմավարական հետախուզական ինքնաթիռ եւ ԱՄՆ ՌԾՈՒ պարեկային ավիացիայի Р-8А «Պոսեյդոն» ինքնաթիռ:

Այն բանից հետո, երբ նրանք փոխել են ուղղությունը, Սու-27-ը վերադարձել է բազավորման օդակայան:

«Ամերիկյան հետախուզական ինքնաթիռներով Ռուսաստանի պետական սահմանի խախտումներ չի թույլատրվել»,- եզրափակել է ՊՆ-ն:

Սեւ ծովում այսպիսի միջադեպի մասին պաշտպանական գերատեսչությունը հաղորդել էր նաեւ հուլիսի 31-ին: Այն ժամանակ երկինք բարձրացված Սու-27-ը օդային թիրախը ճանաչել էր որպես ԱՄՆ ռազմածովային ուժերի EP-3E ռադիոտեխնիկական հետախուզական ինքնաթիռ:

Սահմանի խախտում նույնպես չէր եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ