News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.32
EUR
565.06
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Լիբանանի պատերազմի դառը բաժակը ցմրուր խմած մեր ժողովուրդը հիմա էլ ականատես դարձավ այս դժոխային աղետին, այսօր ոչ միայն Բեյրութն է աղետի գոտի, նաեւ արվարձան համարվող Բուրջ Համուդը, մինչեւ Անթիլիաս։ Այս մասին yerkirmedia.am-ին ասել է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին։

«Այս պահին ունենք 250 վիրավոր, դժբախտաբար ունենք 11 նահատակ։ Ցավով պետք նշեմ, որ քանդված են մեր բոլոր եկեղեցիները, մեր բոլոր համայնքային կառույցները՝ ազգային, սոցիալական, մշակութային, մարզական ու բարեգործական։ Մեր փափագն ու աղոթքն է, որ այս տառապանքը գոնե այս կետի վրա կանգնի։ Այսօր ունենք տասնյակներով ընտանիքներ՝ առանց տան, հարյուրավոր ընտանիքներ, որոնց տներն ավերվել են։ Բայց մենք այս ժողովրդին միայնակ չպետք  է թողնենք․ Լիբանանի հայությանը պատուհասած հարվածը ահավոր հարված է համայն հայությանը։ Եվ իմ կոչն է՝ Լիբանանը թողնել-հեռանալու առաջարկների փոխարեն, այսօր միակ անհրաժետությունը մեր ժողովրդի կողքին կանգնելն է՝ հոգով, բարոյական ու նյութական աջակցությամբ։ Այսօրվա հրամայականն է՝ հայերը, որտեղ էլ լինեն, Ստեփանակերտ, Երեւան, Լոս Անջելես, Սիդնեյ, Նյու Յորք, Լատինական Ամերիկա, Մոսկվա, արաբական երկրներ, եթե նրանց կրծքում հայկական սիրտ է բաբախում, այսօր պետք է բաբախի լիբանանահայության համար։ Սա ոչ մուրացկանություն է, ոչ էլ պարզապես ցավի արտահայտություն։ Սա հրամայական է․ Լիբանանի հայությունը պետք է ապրի, պետք է մնա այստեղ՝ հանուն Հայաստանի ու հանուն Արցախի։ Լիբանանի հայությունը պիտի ապրի համայն հայության համար։ Եվ համայն հայությունը պարտավոր է ապրեցնել Լիբանանի հայությունը», ասել է Հակոբ Բագրատունին, հազիվ զսպելով արցունքները՝ նորից շեշտել, որ 11 նահատակն ու 250 վիրավորը շատ ծանր հարված է լիբանանահայության համար։

 

 

Տպել